Թեհրանում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները

Թեհրանում կհանդիպեն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները, օրակարգային հարցը Իդլիբի դեմ հնարավոր ռազմական գործողությունն է, հայտնում է «gazetekarinca.com»-ը։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կհանդիպեն Թեհրանում։ Հանդիպման կարևոր թեմաններից են Սիրիայում վերջին զարգացումները, Ռուսաստանի աջակցությամբ սիրիական բանակի կողմից Իդլիբի դեմ ռազմական գործողության սկսումը։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Բեհրամ Քասըմը նշել է, որ հանդիպումը կնպաստի սիրական հարցը լուծել քաղաքական ճանապարհներով, դուրս մղել տարածաշրջանում արտաքին ուժերին և զարգացնել ռազամավարական քաղաքականությունները։ Հանդիպումից հետո նախատեսվում է մամլո ասուլիս։

Մերձավոր Արևելքի հարցերի փորձագետ Մուստաֆա Փեքօզը նշում է, որ այս հանդիպման նպատակն է սկսել Ռուսաստանի կողմից ավելի վաղ պլանավորած ռազմական գործողությունը։

Իդլիբում հնարավոր ռազմական գործողության սկսման պատճառով քաղաքացիները սկսել են լքել շրջանը։ Սիրիայում մարդու իրավունքների դիտարանի (SOHR) տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ սկսել են լքել իրենց տները։ Նշվում է, որ տարածքը լքել է արդեն 180 ընտանիք։

Input your search keywords and press Enter.