Ես պատկերացնում եմ Արցախը ,որպես Հայաստանի մաս. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի խնդրի մասին

Ես պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը:
«Մեզ շատ են հարցնում, թե արդյոք Արցախի հարցում Հայաստանը պատրաստ է փոխզիջումների: Ես հարկ եմ համարում ասել, որ առաջինը Ադրբեջանին պետք է հարցնել, թե արդյոք պատրաստ է փոխզիջումների, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի ու Հայաստանի հասցեին, որեւէ ձեւով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, դա կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Հայաստանի հետ ոչ ոք չի կարող խոսել սպառնալիքների լեզվով, եւ մենք դա թույլ չենք տա:
Ինչ վերաբերում է մեր ապագա պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս»,-հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ ճանապարհը կարող է չլինել մեկ քայլանի, կարող է լինել 2-3 քայլանի, բայց ապագայի տեսլականը դա է միանշանակ:

Input your search keywords and press Enter.