Նախագահ Արմենակ Աբրահամեանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 Արեւմտյան Հայաստանի կառավարության և իմ անունից  ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ (Արեւելյան) Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Խոնարհվում ենք (Արեւելյան) Հայաստանի Հանրապետության անկախության և ազատության մղված պայքարի համար մարտնչած հերոսների առջև:

Հերոսներ, ովքեր Արցախյան գոյամարտի ամենաթեժ պահին իրենց կյանքի գնով, վերածնունդ տվեցին Հայ ոգին որ ազատագրվեցավ եւ պաշտպանեցավ Հայաստանի արեւելյան տարածքները :

Նրանց կատարած քայլերը պարտավորեցնող են մեզ համար:

Սակայն չմոռանանք նաև, որ մեր դարավոր երազանքները անկատար են, առանց Հայաստանի տարբեր մասերի միացումը:

ՈՒստի այս խորհրդանշական օրը լավ առիթ է խորհելու և ուղղորդելու  բոլորիս ուժը, եռանդը մեր հայրենիք բռնագրավված հատվածների Արևմտյան Հայաստանի և Կիլիկայի  ազատագրմանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա մեծ տոնի առթիվ՝ մաղթելով մեր հայրենակիցներին խաղաղություն, առաջնթաց և ազգային նպատակների իրականացում»:

 Արմենակ Աբրահամեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

Input your search keywords and press Enter.