ՀԱՊԿ գլխավոր քարտուղար մեկնաբանությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ:

«Մենք մեծապես մտահոգություն ենք հայտնում հայ-ադրբեջանական պետական սահմանի գնդակոծման վերջին դեպքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի երկայնքով և քաղաքացիական օբյեկտների վրա կրակոցների դեպքերով, ինչը հանգեցրել է մարդկային կորուստների:

 

Մենք համոզված ենք, որ ռազմատենչ հռետորությունը հանգեցնում է լարվածության նոր փուլի և խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

 

Հաշվի առնելով այս տարվա սեպտեմբերի 21-ին կայացած Մշտական խորհրդի նիստում ներկայացված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչների տեղեկությունները` կոչ ենք անում վերջ դնել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում կրակոցներին և լարվածության աճին` ՀԱՊԿ անդամ պետության անվտանգությանը սպառնացող վտանգը կանխելու նպատակով»։

Input your search keywords and press Enter.