«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են Երևանի բոլոր 475 ընտրատեղամասերից:

 

Ըստ այդմ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվե կամ 81.06%, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

 

Ի դեպ, համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ, քանի որ ստացել է ձայների 50 տոկոսից ավելին:

 

Ավագանու ընտրության նախնական արդյունքներով՝ երկրորդ տեղում 25 219 քվեով կամ 6.95 % ձայնով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:

 

Երրորդը «Լույս» դաշինքն է, որն ստացել է ընտրողների 4.99%-ի կամ 18 112 բնակչի քվեն:

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էին 8 կուսակցություն և 4 դաշինք:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է  370 323 քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը:

Input your search keywords and press Enter.