Վանի Ինքնապաշտպանությունը, 1915 թ․ ապրիլ-մայիս

«Արեւմտյան Հայաստան» հեռուստաընկերության գլխավոր էջը ներկայացնում է նորաբաց «Արմենոցիդ» բաժինը, որի շրջանակներում ներկայացնում ենք տարբեր պատմություններ՝ կապված հայերի դեմ կատարված ցեղասպանությոան հետ։

 

Վանի ինքնապաշտպանությունը կազմակերպվել է 1915 թ. ապրիլ-մայիս ամիսներին՝ քաղաքի 23 հազար հայ բնակչությանը, ինչպես նաև շրջակա գյուղերից այդտեղ եկած տասնյակհազարավոր հայ գաղթականներին մոտալուտ կոտորածներից փրկելու նպատակով: Այս ինքնապաշտպանության շնորհիվ՝ Վանի և շրջակա հայկական գյուղերի բնակչությունը փրկվում է դժբախտությունից:

 

Այս լուսանկարը տպագրվել է ամերիկյան “The Literary Digest” թերթի 1915 թ. հոկտեմբերի 9-ի համարում: Լուսանկարը ներկայացված էր «Հայերի բնաջնջումը»վերնագրված հոդվածի հետ՝ «Հանուն կյանքի մարտնչող հայերը» մակագրությամբ:

 

1915 թ. ապրիլին թուրքական զորքը պաշարում են Վանը` կտրելով կապը քաղաքի Այգեստան և Քաղաքամեջ շրջանների միջև: Սակայն Վանի հայությունը շատ արագ կարողանում է համախմբվել և ինքնապաշտպանություն կազմակերպել: Ստեղծվում է ինքնապաշտպանությունը ղեկավարող զորամաս` ազգային գործիչ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

 

Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 հայ տղամարդ կռվում էր թուրքական բանակի 12.000 զինվորների դեմ` չհաշված հայերի դիրքերի վրա գրոհող Բիթլիսի 500 քրդերին: Նահանգապետ Ջևդեթ բեյը, չնայած ունեցած գերակշիռ ուժերին և բազմաթիվ հարձակումներին, չի կարողանում կոտրել հայերի հերոսական ոգին. հայերի դիրքերի վրա կատարվող հարձակումները անհաջողությամբ էին պսակվում:

 

Մայիսի սկզբին հայ կամավորական ջոկատների և ռուսական բանակի առաջխաղացումը ստիպում է թուրքական հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը: Մոտ մեկ ամիս տեւած դիմադրության հետևանքով հայերը տալիս են մոտ 350, իսկ թուրքերը` շուրջ 1000 զոհ:

 

Վանի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն է: Այն հնարավորություն տվեց ավելի քան 150.000 հայերի փրկվել մոտալուտ կոտորածից:

 

« Մենք զենք վերցրինք, որպեսզի դիմադրենք թշնամու գնդակներին և ռումբերին, որոնք նպատակադրված էին վերջնական հարված հասցնել մեր ազգի կորացած մեջքին, ներքեւ իջեցնել  մեր երիտասարդության ճակատը եւ վերացնել մեր վերականգնվող ցեղի արմատները։ Մենք պայքարեցինք թշնամու դաժան հարձակումների եւ ամբարտավան գործողություննեի դեմ եւ մոր հրոսկան եւ պատմական ճակատամարտի ժամանակ թշնամին երբեք չտեսավ մեր զինվորին պարտված իսկ մեր դիրքերը լքված »:

 

http://www.genocide-museum.am/eng/08.05.2015-100photos.php

Input your search keywords and press Enter.