Հայերի Դեմ Կատարված Ցեղասպանության Վերաբերյալ Գ․ Գուերգերյանի Արխիվային Նյութերը Շուտով Հասանելի Կլինեն Առցանց Տարբերակով

Մոտ 80 տարի առաջ մի քահանա աշխարհով մեկ ճանապարհ ընկավ, որպեսզի գտնի ցեղասպանության մի վկայություն, որի զոհն էին դարձել իր ծնողները՝ քույրերի ու եղբայրների հետ միասին։ Վերջերս Վուսթերում Քլարկի համալսարանի մի դասախոս հրապարակել է փաստաթղթեր, օսմանցի  բյուրոկրատի կողմից արձակված «հրամաններ սպանելու մասին » եւ ծածկագրված հաղորդագրություններ։

Հայր Գրիգոր Գուերգերյանը, ով Հայերի դեմ կարտարված Ցեղասպանությունը վերապածներից էր, իր ամբողջ կյանքի ընթացքում տանջվել է այդ տարիների վայրագությունների մասին հշողություններից։ Նա որոշել է դիսերտացիա գրել Ցեղասպանության մասին եւ մեկնել է Փարիզ Պողոս Նուբար փաշայի գրադարան, այնուհետեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքություն՝ այս անձնական ուսումնասիրությունները նկարելու եւ թղթին հանձնելու համար։

Սակայն Գուերգերյանը այդպես էլ չկարողացավ ավարտել իր դիսերտացիան։ Այն փաստաթղթերը, որոնք նա գտել էր Փարիզում, անհետացել էին։ Քահանան մահանում է 1988թ․-ին Նյու Յորքում։

Գրիգոր Գուերգերյանի Արխիվը պարունակում է բազմաթիվ փաստաթղթեր, որ նա գտել եւ հավաքել է իր ամողջ կյանքի ընթացքում՝ սկսած 1930թ․-ից մինչ իր մահը՝ 1988թ․։ Բազմաթիվ գիտնականներ տեղյակ են Արխիվի գոյության մասին, սակայն համարյա ոչ ոք այն չի օգտագործել։ Հիմնական պատճառը կայանում է նրանում, որ Արխիվը երբեք չի տեսակավորվել եւ դասակարգվել, այդ իսկ պատճառով նյութերը չունեն համակարգված կառուցվածք։

Արխիվի բոլոր նյութերը առցանց փոխանցելու համար՝  մենք դասակարգում ենք կատարել եւ բաժանել փաստաթղթերը երեք հիմնական խմբի: Մենք դրանք անվանել ենք Առաջին, Երկրերդ եւ Երրորդ Արխիվներ եւ դրանց, իր հերթին, տվել ենք առանձին բաժիններ։ Այս առանձին արխիվներից յուրաքանչյուրի եւ դրանց պարունակած փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել համապատասխան բաժիններում:

Առաջին Արխիվը բաղկացած է միայն օսմանյան նյութերից։ Փաստաթղթերի մեծ մասը վերաբերվում է 1919-1921 թթ․ Միություն և առաջադիմություն կոմիտեի անդամների եւ Ցեղասպանության ոճրագործների դեմ ուղղված դատերին։ Այս նյութերի բնօրինակ փաստաթղթերը կամ կորած են կամ գաղտնի են պահվում Թուրքիայի կառավարության կողմից: Այստեղ առկա նյութերը բաղկացած են տեսանյութերից, որոնք նկարահանել է Գուերգերյանը 1960-ականներին, որտեղ ներկայացված փաստաթղթերի կրկնօրինակները պահպանվում են Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում։ Մեզ հնարավորություն է ընձեռնվել համեմատել Գուերգերյանի տեսանկարած փաստաթղթերը Երուսաղեմի Հայոց պատրիարքության փաստաթղթերի հետ։

Այս համեմատությունից պարզ է դարձել, որ Գուերգերյանը նկարահանել է դատարանին պատկանող գրեթե բոլոր նյութերը։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց պատրիարք  Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, այս համեմատությունը անցկացնելու հնարավորություն տալու համար։

Թե ինչպես են Կոստանդնուպոլիս դատարանների վերաբերյալ փաստաթղթերը հասել  Երուսաղեմի արխիվ, կարող եք տեսնել Գուերգերյանի կյանքի պատմությունը նկարագրող բաժնում:

Օսմանյան փաստաթղթերի մյուս մասը պատկանում է Փարիզում Պողոս Նուբար փաշայի գրադարանին։ Փաստաթղթերում նաեւ տեղ են գտել Թալեաթ փաշայի հեռագրերը։

Օսմանյան նյութերի մեծ մասը համախմվել եւ դասակարգվել է։ Դրանց ամգլերեն թարգմանություններ աշխատանքները դեռեւս շարունակական բնույթ են կրում։ Անգլերեն եւ թուրքերեն թարգմանություննները կհրապարակվեն ավարտելուն պես։ Նաեւ ստեղծվել է ամեն փաստաթղթի պարունակությունը մանրամասն բացատրող ցուցիչ՝ նպաստելով հետազոտողին հետաքրքրող փաստաթղթերի ստացմանը:

 

Երկրորդ Արխիվը բաղկացած է Գուերգերյանի անձնական աշխատանքներից։ Մինչ 1988 թ․-ը նա աշխատել է իր հավաքած նյութերի վրա,  հավաքելով տարբեր նշումներ, եւ դրանք թարգմանել մի քանի լեզուներով` հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն: Նա նաեւ գրել է տարբեր թեմաներով գրքեր, ինչպիսիք են 1919-1920 թթ Յոզգաթի եւ Կայսերի դատերը։ Գուերգերյանի գործերի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով՝ չկարգավորված փաստաթղթերը թողնում ենք այնպես, ինչպես որ կան։ Այնուամենայնիվ, որոշեցինք հատուկ մեկնաբանություն տրամադրել, որը պարունակում է որոշակի ընդհանուր տեղեկություններ այդ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն եւ թուրքերեն նյութերի վերաբերյալ, ինչպես նաեւ դրա հետ մեկտեղ մանրամասն ցուցիչ: Այս երկու գործոնները օգտագործելով՝ կարդացողը կկարողանա հեշտությամբ օգտվել Գուերգերյանի անձնական արխիվների նյութերից։

 

Երրորդ Արխիվը պարունակում է Գուերգերյանի կողմից հավաքած այլ նյութեր այլ երկրների ազգային արխիվներից: Այս բաժնում մեծ եւ կարեւոր տեղ են զբաղեցնում Կոստանդնուպոլիսի Պատրիարքարանին պատկանող ֆրանսիական եւ հայկական փաստաթղթերը։ Այստեղ տեղ են գտել նաեւ փաստաթղթեր Ավստրիայի, Գերմանիայի, Բրիտանիայի եւ Ամերիկայի ազգային արխիվներից։ Այս բաժնի համար եւս ստեղծվել են լրացուցիչ տեղեկություն պարունակող մեկնաբանություն, ինչպես նաեւ հատուկ ցուցիչ:

Արխիվի ամենահարուստ նյութերից մեկը հայերենով ձեռագիր գրված փաստաթղթերն են։

Input your search keywords and press Enter.