«Journal Sentinel» — ը անդրադարձել է հայկական ծագում ունեցող 104 ամյա լուսանկարիչ Արտին Հայկ Կոջապապյանին՝ նշելով, որ նա երկրի վրա դեռեւս ապրող այն քիչ մարդկանցից է, ով կարող է ասել, որ ներկա է գտնվել Բեյբ Ռութի եվ Լու Գերիգի Յանկի մարզադաշտում անցկացրած խաղերին եւ լուսանկարել է Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին Սպիտակ տանը։

Հայկ Արտին Կոջապապյանը ծնվել է Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ անց։ Նա փրկվել է Հայերի դեմ Ցեղասպանությունից՝ 5 տարեկան հասակում մնալով որբ: Նա ականատես է եղել Ցեղասպանության սարսափելի դրվագներին։ Նրա ընտանիքը Հաճն գյուղի հարուստ ընտանիքիներից մեկն էր: Թուրք զինվորները բռնի ուժով նրավ բաժանել են մորից։ Հայկը, ցավոք, այդպես էլ չիմացավ թե ինչ է պատահել հոր հետ։ Հայկը լքել է Հայաստանը եվ ապրել հորեղբոր հետ Կոստանդնուպոլսում։ Մինչ 10 տարեկան հասակում Նյու Յորք տեղափոխվելը,  նա ապրել է Մարսելում եւ Բուենոս Այրեսում։

Վաշինգտոնի «Underwood & Underwood» լուսանկարչական կազմակերպությունում աշխատելու տարիներին, Հայկը նաեւ Սպիտակ տան լուսանկարիչն է եղել։ Նա լուսանկրներել է ժամանակի բազմաթիվ հայտնի մարդկանց։

Հայկը եւ նրա երկու օգնականները միշտ մինչ նախագահ ֆրանկլին Ռուզվելտի ժամանելը, վաղ առավոտյան գնում էին Սպիտակ տուն՝ լույսերը եւ տեսախցիկները տեղադրելու համար։ Հայկը միայն 7-ից 8 րոպե ժամանակ ուներ մի քանի լուսանկարներ անելու համար, քանի որ նախագահ Ռուզվելտը հիմնականում բավականին զբաղված էր լինում։

«Երբ խոսում էինք միասին, եւ նա այդ ընթացքում դեմքի լավ արտահայտություն էր ունենում, ես միանգամից նկարում էի։ Ես երբեք չէի ամաչում նրա հետ ազատ խոսելուց։ Մեկ անգամ նույնիսկ ասացի․ Պարոն նախագահ, երբ լուսանկարում եմ ղեկավարը ես եմ», պատմում է Հայկը։

93 տարեկան հասակում  նա աղջկա հետ վերադառնում է իր հայրենիք եւ մեծ ցավ է ապրում, երբ տեսնում է թե ինչպես է իր գյուղը ավերվել թուրքերի կողմից Հայերի դեմ Ցեղասպանության ժամանակ։

«Նա շատ բաներ այլես չէր հիշում», — պատմում է իր դուստրը: «Նա հայրենի գյուղը լքելու օրից ի վեր այնտեղ չէր եղել։ Համոզված եմ, որ վերադարձը հարենիք նրա համար բավականին զգացմունքային էր»:

 

Input your search keywords and press Enter.