«ԹուրքաՀայաստանի» մասին Լենինի և Ստալինի հայտարարությունը. 31 դեկտեմբեր, 1917

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Ծանոթագրություն ԱՆԻ-ի. վերնագրի թվականը հին տոմարով է, նոր տոմարով պետք է լինի՝ 13 հունվար, 1918 — 31 դեկտեմբեր, 1917 (11 հունվար, 1918 — 29 դեկտեմբեր, 1917).

Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հայ ժողովրդին հայտարարում է, որ Ռուսաստանի Բանվորական և Գյուղացիական կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի գրաված «ԹուրքաՀայաստանի» հայերի ազատ ինքնորոշվելու իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։

Ժողովրդական կոմիսարների խորհուրդը կարծում է, որ այդ իրավունքի իրականացումը հնարավոր է միայն մի շարք նախնական երաշխիքների պայմաններում, որոնք բացարձակապես անհրաժեշտ են հայ ժողովրդի ազատ հանրաքվեի համար։

Ժողովրդական կոմիսարների խորհուրդը այդպիսի երաշխիքներ է համարում.

  1. «ԹուրքաՀայաստանի» սահմաններից զորքերի հեռացումը և անմիջապես հայկական ոստիկանության կազմակերպումը՝ «ԹուրքՀայաստանի» բնակիչների անձի և գույքի ապահովությունը երաշխավորելու նպատակով։
  2. Հայ փախստականների, ինչպես նաև տարբեր երկրներում ցրված հայ տարագիրների անարգել վերադարձը «ԹուրքաՀայաստանի» սահմաններ։
  3. Պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից դեպի Թուրքիայի խորքերը բռնի տեղահանված հայերի անարգել վերադարձը դեպի «ԹուրքաՀայաստանի» սահմաններ, ինչը պնդելու է Ժողովրդական կոմիսարների խորհուրդը թուրքական իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների ընթացքում։
  4. «ԹուրքաՀայաստանի» Ժամանակավոր ժողովրդական կառավարման կազմավորում՝ հայ ժողովրդի Պատգամավորների խորհրդի տեսքով՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով։

Կովկասի հարցերով Արտակարգ ժամանակավոր կոմիսար Ստեփան Շահումյանին հանձնարարվում է «ԹուրքաՀայաստանի» բնակչությանը ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն՝ 2-րդ և 3-րդ կետերը կյանքի կոչելու գործում, ինչպես նաև՝ «ԹուրքաՀայաստանից»զորքերը դուրս բերելու ժամկետները և միջոցներըհաստատելու համար ձեռնամուխ լինել խառը հանձնաժողովի կազմությանը։

Ծանոթ. «ԹուրքաՀայաստանի» աշխարհագրական սահմանները որոշվում են հայ ժողովրդի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների միջոցով՝ համախորհուրդ սահմանակից և վիճելի (մուսուլմանական և այլ)շրջանների և Կովկասի հարցերով Արտակարգ ժամանակավոր կոմիսարի հետ միասին։

Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ՝ Վ. Ուլյանով (Լենին)

Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար՝ Ի. Ջուղաշվիլի (Ստալին)

 «Документы внешней политики СССР», т. 1, стр. 74-75.

http://www.magister.msk.ru/library/stalin/4-36.htm

http://www.kavkazoved.info/news/2015/01/31/politika-rossii-na-zanjatyh-territorijah-zapadnoj-armenii-1915-1917.html

https://politsturm.com/dekret-o-tureckoj-armenii-upushhennaya-vozmozhnost-resheniya-armyanskogo-voprosa/

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Russagan_Dekret/Arevmdyan_Hayasdani_Angakhoutyan-02.03.2018.pdf

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Histoire_du_Decret_russe_sur_l_Armenie_turque-12.01.2018.pdf

 

Input your search keywords and press Enter.