Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է հավաքը Հարություն Վարդանյանի գլխավորությամբ

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը հունվարի 3-ից հավաք է անցկացնում Ֆրանսիայի Մարսել քաղաքում:

Հավաքին մասնակցում են 21 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Երեւանի «Արարատի» խաղացող Զավեն Բադոյանը:

Թիմը մարզվում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի գլխավորությամբ:

Հունվարի 5-ին Արեւմտյան Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու ֆրանսիական «Նիմի» հետ, իսկ 4 օր անց մրցելու է «Տուլոնի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին Արեւմտյան Հայաստանի հավաքականը Հարություն Վարդանյանի գլխավորությամբ Լոնդոնում մասնակցել էր ՄԱԿ-ի կողմից չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ եւ 0:4 հաշվով պարտվել Սեկեյան երկրամասի թիմին:

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Թուրքիայն ճանաչվել՝ է Արեւմտեան Հայաստանի անկախությունը յետոյ բռնազավել՝ է :

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Կարին (Էրզրում) քաղաքը Արեւմտյան Հայաստանի պաշտոնական մայրաքաղաքն է, որը ճանաչվել է դաշնակից պետությունների կողմից 1920-ին:

Input your search keywords and press Enter.