Մահացել է Միշել Լեգրանը

86 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսահայ կոմպոզիտոր, երգահան, դիրիժոր Միշել Լեգրանը

Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում: Մայրը դաշնակահարուհի Մարսել-Տեր Միքայելյանն է: Լեգրանն առաջին երաժշտական փորձը ստացել է հորից` Ռայմոնդ Լեգրանից: Նա  սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954 թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը:Լեգրանը «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի տասներկուակի դափնեկիր է։ 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Շերբուրգյան հովանոցներ» մյուզիքլն է:

Input your search keywords and press Enter.