Արևմտյան Հայաստան, Բաթման: Հասանքեյֆի փրկությանն ուղղված նախաձեռնությունը կոչ է անում անմիջապես դադարեցնել Ըլըսու ջրամբարի շինաշխաատանքները, քանի դեռ ուշ չէ։ Հակառակ դեպքում, պատմական Հասանքեյֆ քաղաքը կսուզվի ջրի տակ։ Կազմակերպությունն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է,  որ Հասանքեյֆը մարդկության համար հազարավոր տարիներ, անընդմեջ որպես բնակավայր է ծառայել։ Տիգրիս գետի ափին գտնվող այս պատմական բնօրրանը ավելի քան քսան քաղաքակրթության, ազգերի ընդհանուր մշակութային եւ բնական ժառանգության խորը հիշողություններ է պարունակում:

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ բնական, մշակութային, պատմական կառույցները մինչ այժմ պահպանած և  բաց թանգարան հիշեցնող այս նեոլիտյան անտիկ քաղաքը անտեսված է: Չնայած նրան, որ 1978 թվին հայտարարվել է որպես հնագիտական վայր, մինչ այժմ ոչ մի աշխատանք չի տարվել՝ քաղաքը պահպանելու և հետագա սերունդներին թողնելու գործում։

Ավելին, ենթադրվում է քաղաքի զոհաբերումը՝ ընդամենը 50 տարվա կյանք խոստացող Ըլիսուի ջրամաբարի և ՀԷԿ-ի նախագծի համար։

 

Պետք է փրկել Տիգրիսի հովիտը

Նախաձեռնության անդամները, քննադատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անտարբերությունը քաղաքի հանդեպ, հայտարարության մեջ նշվել են, որ դիմել են ՄԻԵԴ՝ մեղադրելով ՅՈՒՆԵՍԿO-ին որպես մշակութային ցեղասպանության հանցակից ։

“Մինչ այս ժամանակները 7 պատմական հուշարձան մշտական տեղից տեղափոխվել է այլ տարածք, բերդը շրջափակվել է ցանցով, ֆիզիկական աշխատանքների պատճառով վնասվել է Հասանքեյֆը։ Անհապաղ պետք է փրկել Տիգրիսի հովիտը։ ”

 

Մասնակցություն ենք ակնկալում

Սոցիալական կայքերում, հունիսի 7-ին Հասանքեյֆի 3-րդ ՝՝Գլոբալ ակցիայի օրվա՝՝ շրջանակում, «Հասանքեյֆի համար ուշ չէ» հեշտեգով ներկայացված հայտարարության մեջ նշվում է․ «Մեր երկրի հայտնի արվեստագետները նույնպես հրապարակել են իրենց բողոքը՝ ընդդեմ Հասանքեյֆի ջրի տակ սուզվելու վտանգի»։

Բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ եւ ընդդիմադիր կուսակցություններ նույնպես ընդդիմացան ջրի ամբարմանը: Այնուհետեւ պետական անվտանգության ուժերը խոչընդոտեցին Հասանքեյֆում տեղի ունենալիք մամուլի նիստերը։ Եղան ձերբակալություններ։

Ըլըսու նախագծի դեմ իրականացվում են գործողություններ երկրի շատ մասերում, հատկապես Ստամբուլում: Հունիսի 11-ին մեկնարկած ստորագրահավաքի քանակն անցնում է 8 հազարից եւ մշտապես աճում: Ակնկալվում է բոլոր զգայուն մարդկանց մասնակցությունը։

 

Նախագիծը պետք է դադարեցվի

Թեեւ պատկան մարմինները հայտարարեցին, որ ջրի ամբարումը տեղի կունենա հունիսի 10-ին,նշվում է, որ հունիսի 7-8-ը տեղի ունեցած 3-րդ Հասանքեյֆի գլոբալ ակցիայի գործունեության շնորհիվ, հասարակական ճնշումը տվեց իր արդյունավետ ազդեցությունը՝  ջրի պահպանման կանխարգելման գործում:

Ջրի ամբարման գործընթացը  այլևս իրական չէ:

Նույնիսկ եթե ջուրը սկսի հավաքվել ջրամբարում, երկար ժամանակ կմնա որպես ցուցադրական: Դրա նպատակն է կոտրել պայքարի ոգին: Մենք այժմ եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ մենք երբեք չենք կորցնի հույսը:

Հասանքեյֆը եւ Տիգրիսի հովիտը փրկելու համար Ըլըսուի ջարամբարի նախագիծը ավարտվելու և նույնիսկ ջրի պահապան դեպքում,  պայքարը պետք է երկարաձգվի եւ ընդլայնվի, ընհուպ՝ մինչև ջրի դատարկումը ջրամբարից: Աշխարհում նմանատիպ պայքարների շնորհիվ կան դատարկ ջրամբարներ և չգործարկվող ատոմակայաններ:

Որպես վերջաբան, ողջ զգայուն եւ ժողովրդավար հասարակության կոչը ենք անում և ակնկալում, որ մարդկային միտքը եւ խղճմտանքը գործեն հանուն մարդկության հիշողությունը և պատմությունը հանդիսացող Հասանքեյֆի եւ Տիգրիսի հովտի  փրկության:

 

Input your search keywords and press Enter.