Մի մեղեդային ուղեվորության մասին-Խանե Անուշ

Նա բարեւ թողեց տարիներին, եղանակներին, երեկվան, այսօրվան, վաղվան, դավաճանությանը, սիրուն, ազատությանը, հավատին եւ կյանքին ու հեռացավ․․․

Նա տալիս էր  մազերը քամուն, հետո ժպիտը ներկում էր տխրությամբ, կարծես իր շրթունքների եզրին հայտնված մատնեհարները թաքցնել էր ուզում: Չնայած իր սրտում փշրված թռչունների թեւերը հուսահատ թափարվում էին, նա ուզում էր, որ ոչ մեկ չտեսնի իր ժպիտը, որը թաքցնում էր դեմքի մատնեհարում։

Նա իր մեծ աչքերով զարմացած նայեց աշխարհին,իսկ վերջին ծիծաղի օրը նրա հագին, կանաչ հագուստ կար,եթե մայրը տեսներ, կասեր, որ սազում է:

Վերջին ճամփորդության ժամանակ սկսեց համառել, ինչպես իր մայրը եւ հեռացավ: Այն, ինչին նա հավատում էր, փաթաթեց սիրուն եւ հույսին ու գնաց։

Նա ուզում էր գլխաշորի վրայի նախշ լինել, որին քամին էր այնտեղ բերել, և հեքիաթներ պատմեր իր մորը։

Նա վերցրեց  ամբողջ աշխարհը իր բազուկների մեջ, սեղմեց, փաթաթվեց, վերջին անգամ կլանեց իր մեջ այն ամենը, ինչ որ մնաց կյանքից։ Երբ ժամանակը եկավ, կյանքի մանրամասները թաքցրեց հոգու և մարմնի գաղտնարաններում։

Վերջին պահին ամենաշատ հիշվող բանը աչքերից հոսող աղմկոտ կյանքի աղբյուրից մեկ բաժակ ըմպելը պետք է որ լիներ։

Դա մեղեդու ճանապարհն էր, այն պետք է որ լիներ և կյանքի եւ մահվան մեղեդի: Բացի ականջներում պայթող ռումբերի ձայնից, նա միացրեց ականջներին դեռևս ներարգանդային կյանքից եկած մեղեդիները: Եվ կամացուկ երգում էր այնպես, որ ձայնը հասնի միայն իր ականջին։

Այնքան միամիտ էր այդ ուղին, որ նա, վախենալով ցավեցնել  իրեն ճանահարհողներին, հետ էր նայում՝ առանց աչքերը թարթելու և այդպես էլ նայելով մնաց։

Սա վերաբերվում էր մի աղջկա, ում կյանքին ապրելու իավունք տրված էր և վերցված չէր։ Սա մի հրաժեշտի պահ էր։

Եվ դա Գյուլթեն Աքընի ողբն էր՝ հրաժեշտի Մեղեդին.

 

Իմ ցավը ցավերի վարպետն է

Գալիս է հոգուս մեջ վայրի ձիով

Զայրույթին համբերությամբ կսանձես

Հույսը…

Երբ  խմեք ջուրը իմ աչքերից

Սարեր հեյ սարեր․․․

Input your search keywords and press Enter.