Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Ծովային Իրավունքի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Ծովային Իրավունքի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտնում է, որ՝

 

ղեկավարվելով ծովային իրավունքին վերաբերող բոլոր հարցերը փոխըմբռնման եւ համագործակցության ոգով կարգավորելու ցանկությամբ,

գիտակցելով, որ ծովային տարածության հիմնախնդիրները սերտորեն փոխկապակցված են եւ պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն,

ճանաչելով սույն Կոնվենցիայի միջոցով հաստատելու եւ իրապես արժեւորելու բոլոր պետությունների ինքնիշխանության ցանկությունը, այնպիսի մի իրավական ռեժիմ սահմանելու ծովերի ու օվկիանոսների համար, որը կնպաստի միջազգային հաղորդակցություններին եւ ծովերն ու օվկիանոսները խաղաղ նպատակներով օգտագործելուն,

հաշվի առնելով այն փաստը, որ այդ նպատակների նվաճումը կնպաստի արդարացի եւ իրավահավասար միջազգային տնտեսական կարգի հաստատմանը,

վստահ լինելով, որ սույն Կոնվենցիայի միջոցով ծովային իրավունքի կոդիֆիկացիան եւ առաջադիմական զարգացումը կնպաստեն խաղաղության, անվտանգության, բոլոր պետությունների միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ արդարության եւ իրավահավասարության սկզբունքներին համապատասախան,

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը վավերացրել է «Ծովային Իրավունքի մասին» 10 դեկտեմբեր 1982 թ. ՄԱԿ-ի Կոնվենցիան:

 

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատվական ծառայություն

 

09.08.2016 թ.

Input your search keywords and press Enter.