Եթե ներքուստ համոզված ես, որ ՄՈԳ ես, ո՞րն է հաջորդ քայլդ…

Արդյոք քեզ գտնում ես տարբերվող քո շրջապատից, ներքուստ զգում ես, որ Մոգ ես: Գուցե զգացել ես, որ երբ մի բանի մասին մտածում ես, դա կատարվում է, հարցերիդ պատասխանները երազում գտնում ես, հիվանդ ընկերոջդ միայն գրկելով նա բուժվում է եւ …: Միգուցե տատիկդ տնային բուժումներով է զբաղվել, երբ հիվանդ ես եղել, խոտաբույսերով հրաշալի մոգական թուրմ է պատրաստել, որից հետո քեզ լավ ես զգացել: Կամ պարզապես գտնում ես, որ այս կյանքում ավելի շատ հրաշքներ կան, քան այն, որում քո շրջապատն է համոզված: Եթե ներքուստ համոզված ես, որ Մոգ ես, բայց չգիտես ինչ պիտի անել եւ որտեղից սկսել, այս կարճ գրությամբ կփորձեմ օգտակար լինել:

Նախ, պարզաբանենք մի քանի հարց.

— Դու Մոգ ես, եթե զբաղվում ես Մոգությամբ եւ ապրում Մոգական կյանքով:

Ճիշտ է, դու Մոգ չես կոչվում, եթե ընդամենը զգում ես, որ Մոգ ես, կամ ունես հատկություններ ու շնորհներ, կամ տեսնում ես բացահայտող երազներ ու մտքիդ ուզածներն իրագործվում են: 

Մոգերը Մոգություն են անում եւ զբաղվում են Մոգությամբ: Դա նշանակում է, որ Մոգերն ուսումնասիրում են ամեն ինչ, ինչը կապվում է Մոգության հետ եւ ապրում են Մոգական կյանքով: Եթե քեզ բազմիցս ասել են, որ ունես Մոգական հատկություններ, դա շատ լավ է, բայց դեռ չի նշանակում, որ իրական Մոգ ես: Սակայն, կարող եմ քեզ ասել, որ եթե ունես արտասովոր հատկություններ ու շնորհներ, եթե հայտնություններով լի երազներ ես տեսնում, եթե մտքիդ ուզածն անմիջապես կատարվում է, եթե մարդուն նայելով բացահայտում ես նրա ներքին խնդիրները եւ այլն, ապա կանգնած ես Մոգ դառնալու ուղու սկզբին:

— Ինչպե՞ս կարող ես դառնալ Մոգ:

Մոգ դառնալու համար պիտի սկսես ուսումնասիրություններից: Իրական Մոգերը, օրինակ, լայնածավալ ուսումնասիրություններ ունեն զանազան գիտելիքների մասին, ինչպիսիք են՝

Մոգական տարրերը 

Արեւի, լուսնի, աստղերի ու մոլորակների շարժերի իմաստները 

Եղանակի փոփոխությունների արդյունքները 

Բուսական աշխարհի օգտակարությունները 

Զորության (էներգիա) շարժերն ու հարաբերությունը 

Անձնական պաշտպանությունը 

Բուժումները 

Հոգեւոր կյանքը 

Խոկումները (մեդիտացիա) եւ այլն:

Մոգերը սովորաբար իրենց հարազատ ու մոտիկ են զգում հետեւյալի հետ. 

Արեւ, լուսին, աստղեր ու մոլորակներ, 

Կենդանական աշխարհ, 

Բնություն, 

Ջուր, կրակ,

Բնական քարեր, 

Արեւածագ, մայրամուտ եւ խորը գիշեր, 

Ոգիներ եւ նախնիներ:

Մոգերը սովորաբար՝ 

Սիրող են, զգայուն, խոհուն, օգտակար, բարեգործ, զգուշավոր, հետաքրքրասեր, կարեկցող, գերազանց հետազոտող, բաց մտածող եւ պատրաստ իրենց աշխարհայացքը բարեկարգելու եւ զարգացնելու գործում:

Մոգերը երբեք՝ 

Չեն պատրաստվում կամ չեն ցանկանում վնասել այլոց, բացառությամբ շատ հազվադեպ դեպքերի, 

Մոգություն չեն անում’ առանց հետեւանքները հաշվի առնելու, եւ Մոգության գործելակերպերը չեն խեղաթյուրում:

— Որտեղի՞ց կարող ես սկսել:

Այսօր բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր իրենց մոգ են անվանում եւ փորձում ուսուցանել սկսնակներին, որոնց թերի գիտելիքներ տալով միշտ պահում են իրենց բռի մեջ: Անհատապես Մոգություն սովորելն էլ շատ երկարատեւ է եւ հնարավոր է կյանքի ընթացքում չհասցնել յուրացնել անգամ սկզբնական գիտելիքները: Ցանկալի է Մոգությունը սովորել Մոգության իրական դպրոցներում եւ հետո անդամակցել նույն դպրոցի Մոգական Միաբանությանը, որտեղ առիթ կունենաս ավելի արագ սովորել, լսել ուրիշների փորձերի մասին ու նաեւ պաշտպանված մնալ:

Արդեն Հայաստանում Քուրմ Հարութ Առաքելյանի միջոցով, կրկին անգամ հիմնադրվել եւ վերաբացվել է Հայկական հինավուրց «ԱՐԱՄԱԳԻ» Մոգության Գիտություների Դպրոց-Միաբանությունը: 

«ԱՐԱՄԱԳԻ» դպրոցը, որը հին հայերենով ԿԱՏԱՐՅԱԼ է նշանակում, հիմնադրվել է 596 մթա. Քուրմ Հարութ Այանցու եւ իր օգնական-պատգամախոսուհի Մարութի միջոցով, ԱՐԱՐԱՏՅԱՆ թագավորության անկումից հետո, եւ հաստատվել է Բաբելոնում: 

Քուրմ Հարութը տեսնելով, որ ժողովրդին ճնշում են, սկսեց մոգության արվեստը սովորեցնել, որպեսզի մարդիկ կարողանան պաշտպանվել: 

Միաբանությունը 189 մթա. կրկին վերադառնում է Հայքի Մոկս շրջան եւ գոյատեւում է մինչեւ 301 թվական, երբ քրիստոնյա բյուզանդացիները ներխուժեցին Հայաստան: 301 թվականին, երբ Միաբանության առաջնորդ եւ օրվա Կենդանի Հավատար Քուրմ Միհրան Մանավազյանը զոհվում է քրիստոնյաների ձեռամբ, նրա երկու աշակերտներ՝ Քուրմ Հարմա եւ Քուրմ Արտա Մանավազյանները Միաբանությունը տեղափոխում են Պարսկաստան: 11-րդ դարում Միաբանությունը լայն տարածում է գտնում տարածաշրջանում եւ դպրոցներ են հիմնվում Անի, Բաղդադ, Գորիս, Ղարադաղ, Տարոն, Ջուղա, Ատրպատական եւ այլ գավառներում ու քաղաքներում: 

1878 թվականին Միաբանության առաջնորդ եւ Կենդանի Հավատար է նշանակվում Քուրմ Առաքել Մանավազյանը, ով ամբողջ դպրոցի գիտությունը համակարգեց, մեկտեղեց և միասնական դարձրեց (նա Քուրմ Հարութ Առաքելյանի նախահայրն է լինում): 

Այսօր, մեկ անգամ և Հայաստանում հիմնադրվում է «ԱՐԱՄԱԳԻ» Դպրոց եւ Միաբանությունը՝ Քուրմ Հարութ Առաքելյանի միջոցով, նպատակ ունենալով հայրենի հողի վրա տարածել «ԱՐԱՄԱԳԻ» Դպրոցի Մոգության եւ բուժումների գիտությունն ու համակարգը:

«ԱՐԱՄԱԳԻ» Մոգության Գիտությունների Դպրոցը ջերմորեն կընդունի քեզ, եթե ներքուստ քեզ ՄՈԳ ես համարում եւ ցանկանում այդ գիտությունը ստանալով՝ միաբանվել «ԱՐԱՄԱԳԻ» Միաբանությանը և դառնալ ինքդ քո կյանքի արարողն ու տնօրինողը:

Քուրմ Յարութ Առաքելեան

«Հայկեան Միաբանութեան» Քրմական դասի ներկայացուցիչ

«ԱՐԱՄԱԳԻ» Մոգության Գիտությունների Դպրոց-Միաբանության հիմնադիր և առաջնորդ

Input your search keywords and press Enter.