Սաիթ Չեթինօղլու. 1915 թվականի հայերի դեմ իրագործված ցեղասպանության ընթացքում հայ գենոֆոնդի զավթումը և սեռական ստրկություն

 

Սաիթ Չեթինօղլու. 1915 թվականի հայերի դեմ իրագործված ցեղասպանության ընթացքում հայ գենոֆոնդի զավթումը և սեռական ստրկություն 

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Տարբեր հայկական աղբյուրներում ցուցադրվող այս կիսամերկ, նոր հասունացած աղջկա լուսանկարին, որտեղ պատկերված է նրա պատռված հագուստը, ես չէի կարողանում նշանակություն տալ։  Վերջերս, երբ ես աշխատում էի Իվ Թերնոնի Մարդին 1915թ․, Ցեղասպանության Պաթոլոգիական Անատոմիան աշխատության վրա, ինձ պետք էր լուսանկար ընտրել։ Իմ առջև հայտնվեց այս լուսանկարը, որի հետևում գրված էր՝ “մարդինցի աղջիկ, որին դարձրել են սեքս-ստրուկ”։ 

Ակադեմիկոս Ուղուր Ումիտ Ունգյորի Երիտթուրքերին անդրադարձող դոկտորական աշխատության մեջ ևս ուսումնասիրվում է այս իրողությունը։

Ցեղասպանության ընթացքում զավթված հայ կանանց և երեխաների վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում էր պատերազմի ընթացքում օգտագործված ներքին անձնագրերում։ Այդ անձնագրերը օգտագործվում էին երկրի ներսում ուղևորություն անելու դեպքում։

Այս զոհերից ոմանք ցուցակագրված էին որպես ամուսիններ, իսկ շատերը ՝ ծառաներ:

Այս երևույթը ոչ այլ ինչ է, քան հայկական գենոֆոնդի բռնատիրում։ Այդ ներքին անձնագրերում նույն ընտանիքին պատկանող մեկը նշվում էր որպես ամուսին,մյուսները ցուցակագրվում՝ որպես ծառաներ։ Իսկ նրանց իսլամացնելու մասին ավելորդ է խոսել:

 

1915-ի հայերի դեմ իրագործված ցեղասպանության գործընթացում կանանց և երեխաների առևանգումը և նրանց ստրուկների շուկայում վաճառելը սովորական իրադարձություն էր: Չնայած նրան, որ օսմանյան պետությունը 1909 թվին պաշտոնապես վերացրեց ստրկությունը, մինչև պատերազմի ավարտը այդ շուկաները վերաբացվեցին հայ երեխաների և կանանց համար: Թերնոնը ընդգծում է այս երևույթը և ավաելացնում, որ երբ խոսքը հայերին է վերաբերվում, ցանկացած արարք թույլատրելի է։

Կանանց և երեխաների առևանգումը սովորական էր քրդական ցեղերի համար՝ թե՛ ջարդերից առաջ, թե՛ ընթացքում: Նրանց մեծ մասը դարձել է մահմեդական, միաձուլվելով իրենց առևանգած ընտանիքների հետ, ոմանք էլ մնացել են որպես ստրուկ և կրկին վաճառվել:

Հալեպի «Բաբ-Ներա» շուկան ստրուկների շուկա էր: Այդ շուկաները գոյատևեցին  մինչև աշխարհամարտի ավարտը: Դիարբեքիրում տեղակայված հյուպատոսի տեղակալ Գուստավ Մայերը իր ժամանակի և ուժի մեծ մասն անցկացրեց քրդական կամ արաբ ցեղերի կողմից առևանգված հայերին գտնելու գործում և միշտ չէ, որ այդ գործում հաջողակ էր [2]։

Հազարապետ Նոելն էլ իր հուշագրերում վկայում է կանանց և երեխաների առևանգման  և մահմեդական հարեմում պահվելու մասին։ Իր հուշերում նա նշում է, որ միայն Նուսայբինում 250 կին որպես ստրուկ ծառայում էր հզոր ընտանիքների պատկանող հարեմներում։ Իսկ այդ շրջանի նահանգապետն անզոր էր նրանց դեմ:Իր հերթին Թերնոնը նույնպես վկայել է այս փաստերի իրողությունը։

Վաճառվող կանացից ստացվող եկամտի հետ մեկտեղ մեկ այլ նյութական շահագրգռվածություն էլ կար․ դա այն էր, որ կանանց հետ միասին , օրիանական կարգով գնողին էր փոխանցվում նրա անշարժ գույքին տիրապետելու իրավունքը։ Կանանց վաճառքի գինը տատանվում էր՝ կախված նրանց սոցիալական ծագումից։ Այդ առքուվաճառքը կատավում էր բացահայտ՝ իրավապահ մարմինների աչքի առջև։

Սակայն գնորդների մեջ գտնվում էին նաև բացառիկ բարի կամքի տեր մարդիկ։ Նրանց մեջ կային նաև ազգությամբ ասորի քաղաքացիներ, ովքեր մեծ թվով հայ երեխաների էին գնում, հետագայում բարեկեցիկ ընտանիքներում որդեգրելու կամ էլ պարզապես նրանց կյանքը փրկելու նպատակով։ Բարեգործների մեջ կային նաև այնպիսիները, ովքեր որբանոցներ էին հիմնումէ հայ որբերի համար։

 

Ստրկացված հայերի մեծ մասը աշխատում էր որպես ծառա՝ իրենց գնած մուսուլման ընտանիքներում։ Շատ հաճախ այդ ծառայությունը ստորացուցիչ ու ծանր պայմաններում էր անցնում։ Ալևս չդիմանալով կեղեքիչ տառապանքներին, նրանց մի մասը ինքնասպան էր լինում։ Իսկ այն երեխաները, ովքեր ինչ ինչ պատճառներով հիվանդանում էին, իրենց տերերի միջոցով կամ սպանվում էին կամ էլ բաց էին թողնվում բախտի քմահաճույքին։

Հրադադարից հետո հնարավոր եղավ որոնել և գտնել անհետացածներից ոմանց: Բայց ոմանք այնքան ինտեգրվեցին մուսուլմանական ընտանիքներին, որ չկարողացան ճանաչվել կամ էլ չցանկացան լքել իրենց նոր ինքնությունը:

Դոկտոր Շահան Գեդիկը,  1945-ին, երբ գտնվում էր Մարդինում որպես ռազմական բժիշկ, այցելեց շատ գյուղեր և լսեց քրդերին ՝ խոսելու 1915-ի դեպքերի մասին: 1918-ի զինադադարից հետո շատ քիչ երեխաներ հետ վերադարձվեցին, քանի որ այս հեռավոր տարածաշրջանում առաքելություններն ու կազմակերպությունները այնքան էլ ուժեղ չէին գործում: Իսկ տեղաբնակ քրդերն այստեղ մեծ թվով հայ կանանց ու երեխաների էին առևանգել։ Այդպիսով, Մարդինի շրջանի քրդերը էթնիկ ծագման որոշակի առումով քրդա-հայեր են:

 

Այժմ խոսքը թողնենք Ումիթ Ունգյորին.

Մարմնավաճառներ.

Ցեղասպանությունը՝ իր կիրառման ձևով նմանվեց հայրիշխանության. կանայք (և երեխաները) համարվում էին որպես ունեցվածք:
Չնայած քսաներորդ դարում իրավիճակը սկսեց փոխվել (օրինակ ՝ նացիստական Գերմանիայում և Կամբոջայում), կանայք հազվադեպ էին ուղղակիորեն դառնում ցեղասպանության զոհ: Նրանք հաճախ զոհվում են տարբեր եղանակներով (բռնաբարության և ստրկության), քան տղամարդիկ, իսկ ցեղասպանության հետևանքները (ինչպես Բանգլադեշում, բռնաբարության զոհերի հանդեպ անհանդուրժողականություն կամ բռնության հեղինակների հասարակությանը ինտեգրվելը) հաճախ տարբեր էին լինում:

Այդպիսով կանայք տղամարդկանց համեմատ բավական տարբեր կարգավիճակներում էին հայտնվում՝ կապված սեռային տարբերության և ֆիզիոլոգիական հնարավորությունների հետ:

Միջնադարի հայրիշխանական հասարակություններում սեռական հարաբերությունների սոցիալական հիերարխիաները և հասուն տղամարդիկ դասվել են սոցիալական վերին դասին, կանայք, տղաները և աղջիկները ավելի ներքևում, իսկ ամենաստոր դասին դասվել են մարմնավաճառները: Այս ավանդույթի համաձայն, կառավարման մարմինները տղամարդկանց կողմից հավանական սեռական բռնությունը համարում էին որպես սոցիալական օգտակար այլընտրանք և մարմնավաճառությունը՝ որպես պաշտոնական կամ ոչ պաշտոնական հարկային եկամուտների աղբյուր:

Առաջին Համաշխարհային պատերազմից և հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո մեծ թվով կանայք միայնակ մնացին իրենց ճակատագրի հետ՝ անօգնական և ծանր սոցիալական վիճակում: Ահավասիկ, գոյապահպանության գրեթե միակ միջոցը դարձավ մարմնավաճառությունը: Տարաբախտ հայ կանանց դեպքում այդ երևույթը առավել քան ցավալի է: Իհարկե բոլոր դեպքերում չէ, որ այն ինքնակամ էր լինում, ավելի հաճախ կանաց ստիպողաբար էին մղում այդ քայլին:

Առաջին համաշխարհային պատերազմի բերած այս ավերիչ իրողությունը լուրջ սոցիալական խնդիր էր արևելյան նահանգներում:

Ըստ օսմանյան կրոնական օրինաչափությունների՝ մարմնավաճառությամբ զբաղվող կանայք բացառվում էին հասարակությունից: Այս արհամարհված ու կործանված մարդկանց առջև ծառացած խնդիրներն էլ ավելի էին սրանում՝ զանգվածային բռնություններից հետո:

Input your search keywords and press Enter.