Ծովից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող  Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Հաֆիկ և Զառա շրջաններում գտնվող 15 խոշոր և փոքր բնական լճերը իրենց գեղեցկությամբ արժանի են ուշադրության։

Հաֆիկի և Զառայի միջև գտնվող բազմաթիվ կարստային(անձավային) լճերը գոյացել և ձևավորվել են այս տարածքին բնորոշ երկրամորֆոլոգիկ իջվածքներում:

Լճերի առավել ուշագրավ առանձնահատկություններից մեկը շրջանաձև տեսքն է: Լճերի  շարքում է գտնվում Արևմտյան Հայաստանի ամենամեծ գիպսային լճերից մեկը ՝ Թոդուրգե լիճը:1295 մ բարձրության վրա գտնվող այս լիճը բավական ջրառատ է,որտեղ բնակվում են բազմաթիվ թռչնատեսակներ:

Սեբաստիայի լճերի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանք միմյանց շատ մոտ են:

Input your search keywords and press Enter.