ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

««Ոսկե արծիվ» շքանշաները հանձնվեցին նրանց հարազատներին հանդիսավոր պայմաներում»,- գրել է Ղարամյանը:

Արեւմտեան Հայաստանի Նախագահ՝  Արմենակ Աբրահամեանը մեծ գոհունակութեամբ ողջունեց Նախագահ Բակօ Սահակեանի այս արդար կեցուածքը, ըսելով.

«Ես սրտանց կանգնեցայ մեր ընկերներու ընտանիքներուն կողքին, մեծ համբերատարութեամբ սպասելով, մեր քաջ մարտիկներու եւ հրամանատարներու՝ Լէոնիդի եւ Վլադիմիրի նկատմամբ արդարութեան այս պահին:

Ես իմ գոհունակութիւնը կը յայտնեմ, որովհետեւ Լէոնիդն ու Վլադիմիրը Արցախի եւ Արեւմտեան Հայաստանի զինուած դիմադրութեան իրական նիզակներն էին՝ ի դէմս թրքական բարբարոսութեան:

Կոչ կ՛ուղղեմ  բոլոր մարտիկներուն՝ զօրացնել մեր շարքերը ՝ միանալով Ազատագրական բանակի մարտիկներու միութեան»։

Փառք Մեծ Հերոսներուն

Արմենակ Աբրահամեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

 

Input your search keywords and press Enter.