1895 թվականի Համիդյան ջարդերում քարափափախների դերը

Այս գրությունս նվիրում եմ նրանց, ովքեր 175 օր դիմադրել են Քամփ Արմենի համար, և “Ծիծեռնակի բույնը չի քանդվելու” ասող իմ սիրելի Հրանտ Դինքին և իմ սիրելի ընկեր Արա Ուղուրլուօղլուին։ Այն բանից հետո, երբ հայերը 1878-ի հունիսի 13-ին Բեռլինի խորհրդաժողովին ներկայացրեցին  «Հայաստանի վերաբերյալ նախագիծը» և այն ողջունվեց մասնակիցների կողմից, Օսմանյան կայսրության սահմաններում հայ ժողովրդի դեմ թալանի և կոտորածի գործողությունները արագորեն աճեցին։

Այս ընթացքում հայկական Հնչակյան և Դաշնակցական կազմակերպությունները դարձան կանոնավոր բանակ: Մյուս կողմից Ռուսաստանը սկսեց նախապատրաստվել «Արևելյան նահանգների» գրավման գործընթացին: II Աբդուլհամիդը, արևելյան խնդրի անվան տակ եվրոպական պետությունների կողմից պահանջվող բարեփոխումները՝  նախ ինքնավարություն, ապա ՝ քրիստոնեաների անկախություն, հետաձգեց որքան որ հնարավոր էր, քանի որ կարծում էր, որ այդ բարեփոխումները նաև կնշանակեն Օսմանյան կայսրության թուլացում և մասնատում: Նախքան կխոսենք Համիդյան կոտորածներում կարափափախների դերի մասին, նախ եկեք ծանոթանանք նաև թերեքեմե անվանվող այս ժողովրդին՝ քարափափախներին: Թերեքեմեները, որոնց մասին ասում էին, թե առաջացել են օղուզ ցեղից, հիմնականում ապրում էին Վրաստանի հարավում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Դաղստանի հարավում, Ադրբեջանի կենտրոնական և հյուսիսարևմտյան հողերում:Հարավային Կովկասը ռուսաստանի կողմից նվաճմանը զուգընթաց, 1813-1828թվականների ընթացքում այդ ժողովուրդը ինտենսիվ միգրացիոն շարժում կատարեց դեպի Օսմանյան պետություն և Իրան։ 1828-ին կարափափախները եկան Կարսի և Չըլդըրի շրջան ՝ Դաղստանից և Վրաստանից:

Թերեքեմեները այսօրվա Թուրքիայում շատ հայտնի չեն։ Նրանք էլ տիպիկ կովկասյան ծագումով ժողովուրդ են՝ ինչպես չերքեզները, լազերը, վրացիները: Ընդհանուր առմամբ բնակվում են Հյուսիս-արևելյան Անատոլիայում, Հյուսիսային կովկասի Դերբենդ, Վրաստանի Կվեմո Քարթլի, Ադրբեջանի Ղազախ, Իրանի Սուլդուզ շրջաններում և հանդիսանում Ադրբեջանական թուրքերի էթնիկ նախահայրերից մեկը։

1877-1878թթ. Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև պատերազմի ժամանակ կարափափախների հեծելազորը Կարսում կռվել է ռուսների դեմ ՝ Անատոլիայի զորքերի հրամանատար Գազի Ահմեթ Մուխթար փաշայի հրամանատարության ներքո։ Կարափափախների գլխավորը եղել է 1844-ին ծնված թրքացեղ-թերեքեմե Միհրալի բեյը։ Նա նախկինում օրենքի դեմ ունեցել է պատասխանատվություն, սակայն Գազի Ահմեթ Մուխթար փաշայի կողմից պատիժը նրան ներվել է ՝ պատերազմին մասնակցելու պայմանով:

Միհրալի բեյը, ով 200-250 տղամարդկանց հետ 1877-1878 թվականների ռուս-օսմանական պատերազմում մարտնչեց ռուսների դեմ, այդ պատերազմից հետո հաստատվեց Սեբաստիայում: Միհրալի բեյը, որը 1890 թվականին հիմնել է Համիդիե գնդերի Քարափափախի գունդը, հասել է մ՛նճև Բաղդադ և Եմեն: Մահացել է Եմենում 1906 թվին։

1877-1878 թվականների պատերազմից հետո հիմնվելով Սեբաստիայում, նա կառուցեց Միհրալի բեյ առանձնատունը՝ Սեբաստիայի հին հայկական վանքի վրա։ Դա մի  առանձնատուն է, որ գտնվում է Ուլաշից մինչև Շարքըշլա ճանապարհի վրա: (NTV History Journal, 2009 թ. Օգոստոս):

Իսլամ  դավանող ժողովուրդները յուրաքանչյուր կոտորածի ժամանակ պարբերաբար  այրել և ոչնչացրել են այնպիսի ժողովուրդների սրբազան կառույցները, ինչպիսիք են քրիստոնյաները, ալևիները և եզդիները: Այդ երկրում տեղի ունեցած բոլոր կոտորածները ոչ միայն էթնիկ և կրոնական էին, այլ նաև՝  պատմության և մշակութային:

Քարափափախ գնդի ստեղծմամբ, քուրդ Իսմայիլ Հաքքը փաշան, Աբդուլ Համիդի ստեղծած Համիդյան գնդերում գտնվող էջեմ քարափափախների և չերքեզների ձեռամբ թալանեց հայերի տները, խաղողի այգիներն ու պարտեզները և հալածանքների ենթարկեց հայ կանանց։ Ավելին՝ քուրդ Իսմայիլ Հաքքը փաշան այնքան հեռուն գնաց, որ հայտարարաեց, թե իբր այդ գյավուրներն են պատերազմի պատճառը։ Համաիսլամական այս քաղաքականության պատճառով քրիստոնյա ժողովուրդը, ովքեր այս երկրի ամենահին տերերն էին, դաժանորեն վռնդվեցին իրենց մայր հողից:

1895-ին ինչպես և 1915 թվին տեղի ունեցած կոտորածները, հայ ժողովրդին օսմանյան ճնշումներից ազատվելու և թալանից փրկվելու համար ստիպեցին ընդունել իսլամը և դառնալ չերքեզ, արաբ, քուրդ և թուրք։Այդ բախտին արժանացան նաև Պոնտոսի հույները, ասորիները։ Դա շարիաթի կանոններից մեկն էր։

«ՔուրդԻսմայիլ Հաքքը փաշա.ծնվել է 1818 թվականին Կարսում: Նա մասնակցել է Ղրիմի (1853) և ռուս-օսմանական պատերազմներին (1877-1878): 1868-1875 թվականներին Տիգրանակերտի նահանգապետն էր, իսկ 1877-1878 թվականներին ՝ Կարինի: Որպես Սուլթան Ⅱ Աբդուլհամիդի սիրելի պետական գործիչ, Իսմայիլ Հաքքը  փաշայի հուղարկավորության ծախսերը 1897-ի փետրվարի 22-ին կատարվել են սուլթանական գանձարանից՝ Սուլթանի հրամանով: Ըստ որոշ ռուսական աղբյուրների, Աբդուլհամիդի օրոք 93-րդ պատերազմին ներգրավված էին Կովկասից գաղթած 12000 զինծառայողներ, որոնք բանակի ոչ կանոնավոր զինված խմբերն էին:

1895-96թվերին Համիդիյե կոտորածների, 1909 թվին Կիլիկիայի կոտորածի, Արևմտյան ճակատում Փոքր Ասիայի աղետին հաջորդած 1915-ի ցեղասպանության միջոցով Արևմտյան Հայաստանի շրջաններում տեղի ունեցած հայաթափությունից հետո նույն հողերի վրա նույն ցավոտ տառապանքը այժմ ապրում են քրդերը։ 

Զեյնեփ Թոզդուման

 

Input your search keywords and press Enter.