Հոկտեմբերի 18-ին և 19-ին «Հրանտ Դինք» հիմնադրամի Հավակ սրահում կայանալիք “ Կեսարիան և նրա շրջակայքը․ Սոցիալական, մշակութային և տնտեսական պատմության գիտաժողովը” արգելվել է:
Համաժողովը, որին ուշադրությամբ հետևում է հասարակությունը, և որը նախատեսվում էր անցկացնել Կեսարիայում, արգելվել է Կեսաարիայի նահանգապետարանի միջամտությամբ:
Դրանից հետո հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշում քանի որ հոկտեմբերի 18-ին նախատեսված գիտաժողովի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են և ելույթ ունեցող մասնակիցները Արևմտյան Հայաստանից և աշխարհի տաբեր անկյուներից արդեն ժամանել են Կ․ Պոլիս,այն անցկացնել տեղում:
Հինգշաբթի ՝Հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08, Շիշլիի թաղապետարանից Հիմնադրամին առանց որևէ հիմնավորման ծանուցվել է ,որ թույլ չի տրվումլ անցկացնել գիտաժողովը:
Ափսոսանքով հայտնում ենք հանրությանը, որ Թուրքիայից եւ արտասահմանից ժամանած շատ գիտնականների արժեքավոր գիտական տվյալների լույսի ներքո ներկայացվելիք գիտաժողովը արգելվել է։