ԱՄԷ-ն ստեղծում է Մերձավոր Արեւելքում խոշորագույն պաշտպանական կոնգլոմերատը

ԱՄԷ 25 պետական եւ անկախ ընկերություններ կմիավորվեն՝ ստեղծելու Մերձավոր Արեւելքում խոշորագույն պաշտպանական խմբերից մեկը: Այս մասին հայտարարել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Շեյխ Մուհամմեդ բին Զայդ ալ-Նահայանը, որը նաեւ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալն է: Նոր կոնգլոմերատը կկոչվի Edge:

Այն կմիավորի 22 մասնավոր ընկերություններ Emirates Defence Industries, Emirates Advanced Investments Group եւ Tawazun Holding պետական ընկերությունների հետ: Ենթադրվում է, որ հսկայի պաշտպանության տակ կաշխատի 12 000 մարդ:

Edge-ի նոր առաջնորդը խոստովանել է, որ ընկերությունը ձգտում է օգնել ԱՄԷ զինված ուժերին՝ արագ ստանալու ինչպես ծրագրային ապահովումը, այնպես էլ տեղային սպառնալիքները վերացնելու համար անհրաժեշտ սարքավորումները:

Edge-ի կառավարիչ տնօրեն Ֆեյսալ ալ Բաննաին նշել է, որ Edge-ի նպատակն ինքնապաշտպանվելու ԱՄԷ-ի ինքնիշխան հնարավորությունն ապահովելն է, ինչպես նաեւ տնտեսությունը զարգացնելը մինչ այն պահը, երբ «կվերջանա նավթի վերջին բարելը»: 

Input your search keywords and press Enter.