Գիտնականները նոր աշխատությամբ խոսել են Հայերի դեմ ցեղասպանության կորուստների և հետևանքների մասին

«Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրությամբ մի խումբ գիտնականներ փորձել են հստակեցնել այն նյութական և հոգևոր վնասը, որը հայերը կրել են Հայերի դեմ  ցեղասպանության հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում:

«Այս աշխատությունում առանձնացրել ենք հայ ժողովրդին հասցված կորուստների և դրանցից բխող հետևանքների հինգ հիմնական խումբ:

Առաջինը հայրենազրկումն է, երկրորդը մարդկային կորուստներն են և մեր հայրենիքում ժողովրդագրական պատկերի իսպառ փոփոխությունը զանգվածային կոտորածների ճանապարհով, երրորդը մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումն է թուրքական իշխանությունների կողմից, չորրորդը նյութական վնասներն են, իսկ հինգերորդն այն հոգեբանական բարդույթներն են, որոնք  առաջացել են այդ ոճրի իրականացումից հետո»,-նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայերի դեմ ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

 

Input your search keywords and press Enter.