Արևմտյան Հայաստանում հուշարձանները վերականգնելիս խաչերը չեն վերականգնում. Սամվել Կարապետյան

Արևմտյան Հայաստանում մի քանի հնավայրեր, որոնք աշխարհահռչակ են, ինչպես օրինակ` Ախթամարը և Անին, փրկվել են թուրքական ոչնչացումից: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ խոսելով Թուրքիայում հայկական հուշարձանների պահպանման և վերականգնման մասին:

 

«Իհա´րկե, Անիում կորուստներ կան, բայց թուրքերը տասնամյակների ընթացքում այս հնավայրերի հետ չեն վարվել այնպես, ինչպես վարվել են հարյուրավոր այլ հուշարձանների հետ: Պատճառն այն, որ աշխարհն է ճանաչում այդ հուշարձանները, մեր օրերում առավել ևս նրանք չեն կարող գործել այնպես, ինչպես գործել են 50-ական թվականներին»,-ասաց Սամվել Կարապետյանը:

 

Ինչ վերաբերում է հուշարձանների վերականգնման աշխատանքներին, ապա Սամվել Կարապետյանն ասաց, որ եթե որևէ հուշարձանի վերականգնման աշխատանքներին եվրոպացիներ են ընդգրկված լինում, որոշ շենքեր այլ կերպ են վերականգնվում. «Տեսնում ենք, որ ավելի գրագետ են վերականգնվում: Մնացած դեպքերում գիտական վերականգնում չի կատարվում: Խաչերից ձերբազատվելու քաղաքականություն են  վարում. հուշարձանները վերականգնելիս խաչերը չեն վերականգնում»:

 

Հուշարձանագետն ասում է, որ համաշխարհային վերականգնման պրակտիկան հետևյալն է՝ եթե չես իմանում՝ ինչպես է եղել, հորինելու իրավունք չկա:
«Վերականգնման իրենց պրակտիկայում տարրեր կան, որոնցում ակնհայտ ճչացող միտումներ կան՝ վերականգնել, բայց խաչը չդնել»,-նշեց Սամվել Կարապետյան:

 

www.tert.am

Input your search keywords and press Enter.