Իդլիբի հարավում մի քանի օրերի կատաղի մարտերից հետո կառավարական ուժերը կարողացել են ահաբեկիչներից ազատագրել Ալ-Կաթիբ ալ-Մաջջուրի հակաօդային պաշտպանության բազայի տարածքից: Տվյալ ռազմակայանի տարածքը գերիշխող դիրք ուներ հարակից շրջանների նկատմամբ:

Մինչ ռազմակայանի գրավումը սիրիական կառավարական ուժերը կանխել էին գրոհայինների երկու դիվերսիոն փորձ` նրանց  հետ շպրտելով Իդլիբի շրջանի խորքերը՝ պատճառելով մարդկային և նյութական ահռելի վնասներ: 

Սանա գործակալության տվյալներով այս պահին սիրիական կառավարական ուժերը հրթիռահրետանային հարվածներ են հասցնում ահաբեկիչների մարտավարական դիրքերին ՝չթույլատրելով նրանց մազապուրծ ուժերին միավորվելու:

 

Input your search keywords and press Enter.