ՄԱԿ-ում հնչեց Կոմիտասի երաժշտությունն ու բարձրացվեց Հայերի դեմ ցեղասպանության հարցը

Կոմիտասի երաժշտությամբ սկսվեց Նյու Յորքում, ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը և կրթությանը նվիրված համաժողովը:ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծում է.«Հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել 20-րդ դարի սկզբում, ուստի, Հայաստանն ունի հատուկ պարտավորություն միավորելու ցեղասպանության հանցանքի կանխման ջանքերը»:

Համաժողովը վարող Պատասխանատվության և պաշտպանության գլոբալ կենտրոնի տնորեն Սայմոն Ադամսն անդրադարձավ Հայոց ցեղասպանության օրինակին, հիշեցնելով, որ չորս ամիս անց լրանալու է 105-րդ տարելիցը

Գիտնականների, հոգեբանների խոսքով, ցեղասպանության ժխտումը ոչ միայն անարգանք է ցեղասպանության զոհերի նկատմամբ, այլեւ ճանապարհ է բացում հաջորդ ցեղասպանության համար:

Համաժողովին ներկա ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելության աշխատակիցն այս ամենը լսելով ձայնի իրավունք խնդրեց՝ հայտարարելով, որ Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան Կայսրության համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները. 

Միջազգային իրավունքը չի ճանաչում 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, եզրափակեց Թուրքիայի ներկայացուցիչը:

Ի պատասխան Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելը նշեց, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է։

 

Input your search keywords and press Enter.