Ռոբոսկիի նամակները

 

«Իմ մասնատված մարմինը տեղափոխվեց ջորու վրա: Ես մահացա լեռան գագաթին: Ինչպես իմ երեսուն չորս եղբայրները …»:

2016-ի մայիսի 30-ին Սիրիայի սահմանին մոտ գտնվող Ռոբոսկու մոտակայքում առևտրով զբաղվող գյուղացիները ականանետերի թիրախ դարձան Թուրքիայի Զինված ուժերի կողմից կազմակերպված գործողության ընթացքում: Այս հարձակման արդյունքում սպանվել են Վեդաթ Էնջուն (16) և Յըլմազ Էնջուն (17): 2011-ին սպանված 34 խաղաղ բնակիչներից 26-ը եղել են Էնջու ընտանիքից: Վեդաթի և Յըլմազի սպանությունով զոհերի թիվը այդ ընտանիքում հասավ 28-ի։ Նրանք սպանվեցին սահմանային առևտուր իրականացնելիս:

Արդարադատության պլատֆորմը այդ 34 մարդու կյանքի պատմությունը գրի է առել նամակների ձևաչափով:

Երեսունհինգերորդ կյանքի պատմությունը Ռոբոսկիից:

Ես Վեդաթ Էնջուն  եմ, ես ընտանիքի 10 երեխաներից երկրորդն էի: Ես,  չորս ու կես տարի առաջ պատուհասած ողբերգության հետևանքով սևեր հագած մի գյուղի բնակիչ էի՝ ծնվածս օրվանից աղքատության բախտակիցը։ Որքան որ ինձ հիշում եմ, օգնում էի հորս՝ ապրուստ հայթայթելու համար: Անցյալ ամիս մենք ուրախացել էինք գյուղի ՝’Գարնանային մրցաշարում՝’ նվաճած մեդալիս և այն գավաթի համար, որին մենք արժանացել էինք։ Այս օրերին այդ մրցանակները պետք է ինձ հանձնվեին դպրոցում։ 

Ես երկար ուղի էի դրել իմ առջև. Իմ երազանքն այն էր, որ Ռոբոսկիի ատելությունը փոխեի իմ ճակատագրի հետ միասին։Երազում էի գյուղի առանց բժիշկ բուժական կենտրոնի բժիշկը դառնալ: Ծանր էի տանում այս սարի գլխին գտնվող գյուղի՝ առանց բժիշկ բուժ կենտրոնի իրողությունը: Ես օրինակ կլինեի և կօգնեի երիտասարդներին, ովքեր կդառնային Ռոբոսկիի բժիշկը, փաստաբանը և ուսուցիչը:

Ամեն բան պատահեց, երբ ես դեռ կենդանի էի, ողբերգությունն սկսվեց իմ կենդանության օրոք։ Երբ մեր գլխավերևում գեղեցիկ երկինքում սավառնեց երկաթյա թևերով մի հրեշ, և նրա  շունչը ընկավ մեզ վրա․․․պայթյունի տակ մնացածը իմ եղբայր Դավիթն էր:

Առաջին հրետակոծությունը պայթեց մի փոքր հեռու: Երկրորդ պայթյունը հարվածեց ինձ մեջքից՝ վախկոտ որսորդի պես: Ես՝ մորս եղնիկը, խփվեցի որսորդի կողմից: Իմ մասնատված մարմինը տեղափոխվեց ջորու թամբին դրված: Ես էլ մահացա լեռան վրա: Իմ երեսուն չորս եղբայրների պես …

Ինձ սպանած մարդիկ ինձ թույլ չտվեցին հանգչել քսանչորս եղբայրներիս հետ, նրանք ինձանից հետո մեքենաների լեզվով հայտարարություններ արեցին, և ես գիտեմ, որ իմ հետևից արդարություն չի լինելու …

Ուսուցիչներս ցավակցական խոսքերի հետ միասին, դպրոցում շահած մեդալս և գավաթը բերեցին մեր տուն․․․Եթե ես ապրեի, նրանք դա ինձ կհանձնեին ատեստատիս հետ միասին․․․Ախ երանի․․․

Ինձնից առաջ սպանված եղբայրներս, ընկերներս երեսուն չորս անգամ արդարություն խնդրեցին: Եթե ինձ սպանած ռումբերը դեռ չեն սպանել արդարությունը, ապա ես արդարություն եմ պահանջում: Ես կսպասեմ: Ես կսպասեմ․․․․

Input your search keywords and press Enter.