Ադրբեջանցիները կարող են վերադառնալ Արցախ միայն քաղաքական հարցերի կարգավորումից հետո. Ստեփանակերտ

Ղարաբաղ ադրբեջանցի փախստականների վերադարձն անհնար է առանց Ադրբեջան հայ փախստականների վերադարձի: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:

«Նման տեսակի հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շատ երկար ժամանակ եւ շատ ջանքեր՝ առաջընթաց գրանցելու համար: Նման աշխարհայացքով, նման «ամանորյա ցանկություններով» ինչ-որ քայլերի հույս ունենալն անհնար է. Ադրբեջանը ոչ մի կերպ չի վերանայում իր դիրքորոշումը: Դա նույնն է, ինչպես օրինակ՝ փուլային նվաճում եւ ղարաբաղյան անկախության դեմոնտաժ, ինչն անհնար է: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի պետականաշինության եւ հակամարտության կարգավորման իր մոտեցումները, ինչպես նաեւ հարեւանների հանդեպ վերաբերմունքը: Այլապես Ադրբեջանում ցանկացած փոփոխություն, քաղաքական համակարգի ցանկացած ռեստարտ պարզապես կոսմետիկ միջամտություն կլինի, որը չի փոխի նրա պետականաշինության փիլիսոփայությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:  

Պատասխանելով ադրբեջանցի բնակչության» վերադարձի վերաբերյալ հարցին՝ Բաբայանն ասաց. «Ո՞ւր են ուզում վերադառնալ։ Եթե նրանք Ղարաբաղը համարում են Ադրբեջանի տարածք, ապա չարժե, որ վերադառնան, նրանք առանց այդ էլ Ադրբեջանի տարածքում են։ Եթե ցանկանում են լինել Արցախի Հանրապետության քաղաքացի, ապա դա բանակցությունների հարց է Փախստականները կարող են վերադառնալ միայն բոլոր քաղաքական հարցերի կարգավորումից հետո եւ երկկողմանի հիմքով։  Այսինքն՝ չի կարող լինել ադրբեջանցի փախստականների վերադարձ՝ առանց հայ փախստականների Բաքու եւ Ադրբեջանի այլ բնակավայրեր վերադարձի։ Եթե դա տեղի չունենա, ոչ մի միակողմանի գործողություն ոչ մի էֆեկտ չի ունենա։ Այս առումով չի կարող լինել որեւէ միակողմանի քայլ»։

Input your search keywords and press Enter.