Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը

Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արևելքի այն երկրների տարածքներում, որոնք, «հարթակ կդառնան Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի»:Հասցված վնասի չափը դեռ ճշգրտված չէ:

Input your search keywords and press Enter.