Քեզ հետ ենք, Չինաստան. հայկական համայնքը չինացիներին աջակցության տեսանյութ է հրապարակել

Չինաստանի հայկական համայնքը կորոնավիրուսի դեմ պայքարող չինացիներին աջակցության տեսանյութ է տարածել համացանցում: Հոլովակում Չինաստանի տարբեր ծայրերում, Հոնկոնգում և Հայաստանում ապրող հայերը շեշտում են, որ սիրում են Չինաստանը, վստահ են, որ երկիրն ու ժողովուրդը կարող են հաղթահարել կորոնավիրուսը։ Նրանք օգտագործում են «Jia You» արտահայտությունը, որն իր մեջ սատար կանգնելու ուղերձ է պարունակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում է հրապարակել Չինաստանի և Հոնկոնգի հայկական համայնքի նախագահ, Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը: 

Նա գրառում է կատարել՝ ասելով, որ հպարտանում է Չինաստանի հայկական համայնքով կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանին աջակցելու նպատակով  #China հուզիչ հոլովակը պատրաստելու համար: 

Input your search keywords and press Enter.