Երևանում կմեկնարկի «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 7–ից ապրիլի 26–ը։

Հայաստանի ազգային պատկերասրահը և Ազգերի արվեստ հիմնադրամը ներկայացնում են «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Կցուցադրվեն Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի շուրջ 300 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:

Ցուցահանդեսը երկու մեծագույն արվեստագետների յուրօրինակ երկխոսություն է, արվեստագետներ, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան է մուտք գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին Պիկասոյի արվեստանոցում:

Input your search keywords and press Enter.