Հայաստանի Հանապետութեան մէջ կորոնավարակի հաստատուած դեպքերուն թիւը հասեր է 235-ի

Մարտի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր 41 նոր դեպք ունենք հաստատված, այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում: Մեր հիվանդների կորոնավիրուսի պոզիտիվ ախտորոշված անձանցից 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի»,- ասաց Փաշինյանը:

 

Input your search keywords and press Enter.