Արևմտյան Հայաստանում մարտի վերջին օրերը ձնառատ են

Չնայած գարնանային եղանակը լիովին զգացվում է Արևմտյան Հայաստանի  շատ վայրերում, ձյան տեղումները մարտի վերջին օրերին կրկին իրենց ազդեցության տակ առան  Բյուրակնի Քարլըովա շրջանը:

Ողջ գավառը ծածկվել է սպիտակ ձյունով: Ձյան շերտի հաստությունը մոտ  10 սանտիմետր է:

Ձնաբքի պատճառով փակվել է Կարինի Չայանյուրդու  գյուղի ճանապարհը, որը մաքրելու համար գործի են անցել քաղաքապետարանի թիմերը: Փոսլու Բաբա լեռան տարածքում, որտեղ ձյան հաստությունը գերազանցում է շինարարական տեխնիկայի բարձրությունը, թիմերը մեծ ջանքեր են գործադրել ճանապարհը բացելու համար: Ճանշին աշխատակիցների այս ծանր աշխատանքից հետո ճանապարհը բացվել է: Իսկ Մալաթիայում՝քաղաքի կենտրոնում տեղացել է ուժգին կարկուտ:

 

Input your search keywords and press Enter.