Արցախի ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են

Արցախում Արցախի նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը: 

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ, իսկ արդեն նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու։

Ըստ  նախնական արդյունքների առաջատարը  Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն է ։ Երկրորդ տեղում է Մասիս Մայիլյանը,երրորդում՝Վիտալի Բալասանյանը։Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Արայիկ Հարությունյանի  ղեկավարած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքին հաջորդում էր Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցությունը։

Input your search keywords and press Enter.