ՀՀ-ում Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի

Հայաստանում ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 663 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 736 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 3258 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 686 անձ:Մահացել է 7 մարդ։Աշխարհում Կորոնավիուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 մլն,մահացել է 53000 մարդ։

Input your search keywords and press Enter.