ԵՄ-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին

Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։

Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԵՄ գրասենյակը:

«Այն նախատեսում է բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրում»,- ասված է հայտարարության մեջ։

Input your search keywords and press Enter.