Սիրիայում հանգստյան օրերին կավելացվեն պարետային ժամերը։Համապատասխան որոշումը կայացրել է կառավարությունը `կորոնավիրուսին հակազդելու վերաբերյալ հրավիրված նիստին:

Ըստ սիրիական ՍԱՆԱ պետական գործակալության ՝ հանգստյան օրերին պարետային ժամն ավելացել է վեց ժամով:

Պարետային ժամը  սկսվում է ուրբաթ և շաբաթ օրերին  12։00-ից մինչև առավոտյան 06։00։Այս կարգը գործելու է Սիրիայի Արաբական Հանրապետության ամբողջ տարածքում,և ուժի մեջ է մինչև հաջորդ որոշումը։

Սիրիայի Արաբական Հանրապետության Առողջապահության նախարարությունը (ATS) հաղորդել է կորոնավիրուսային վարակի վեց նոր դեպքերի մասին: Այսպիսով, ամբողջ երկրում, COVID-19 վիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 16-ի։

 

Input your search keywords and press Enter.