Առցանց հեքիաթներ արևմտահայերեն

Համավարակի այս օրերին Միացյալ նահանգներում հայերենի ուսուցչուհու կողմից ստեղծած առցանց հայապահպանության նախագիծը մեծ արձագանք է ստացել աշխարհում սփռված հայկական տարբեր գաղթօջախներում։ Լիզա Մանոյանի «Հեքիաթները խոսում են արևմտահայերեն» նախագիծը հասել է Կանադա, Ֆրանսիա, Լիբանան, Կիպրոս, Վրաստան ու Ավստրալիա՝ ընդգրկվելով հայկական դպրոցների առցանց դասածրագրերում։

ԱՄՆ-ի Փասադենայի Ալֆրեդ և Մարգրիտ Հովսեփյան վարժարանի հայերենի ուսուցչուհի Լիզա Մանոյանը անցնելով առցանց դասավանդման, արևմտահայերենով հեքիաթներ է սկսել կարդալ նաև հայ փոքրիկների համար։ Մարտի կեսերին զարմիկների երեխաների համար համացանցում տեղադրած նրա առաջին գիրքը հարյուրավոր ունկնդիրներ է ունեցել՝ հասնելով աշխարհի տարբեր անկյուններ․

«Երբ երեխաներս մանուկ էին, ես բերանացի, վայրկյանական դրանք(հեքիաթները) անգլերենից թարգմանում էի ու հայերենով կարդում, որովհետև անգլերենը պիտի իմանային, հայերենն է, որ պետք է պահպանենք»։

Մանոյանն առաջին գրքից հետո ստացած արձագանքներից հետո սկսեց շարունակել առցանց ընթերցանությունը, այսօր արդեն անգլերենից թարգմանած ու առցանց արևմտահայերեն գրքերը հասնում են 50-ի։ Ընտանիքի անդամների օգնությամբ դրանք տեսանյութերի են վերածվել և տարածվել նրա յութուբի ու ֆեյսբուքի էջերով։

 

Input your search keywords and press Enter.