Տիգրան Երվանդյանի և կնոջ` Արմենուհու պատմությունը

Այսպիսի իմաստուն ու հավատարիմ հայուհիների համար են հայ տղամարդիկ իրենց անձը նվիրաբերել. Երվանդ Սակավակյացի ավագ որդու՝ Տիգրան Երվանդյանի և կնոջ` Արմենուհու պատմությունը

ՄԻ ԴՐՎԱԳ

Պատմությունից հայտնի է, որ Աքեմենյան պետության հիմնանդիր Կյուրոս Մեծըմ.թ.ա. 550-529﴿ եղել է Երվանդ Սակավակյացի ավագ որդու՝ Տիգրան Երվանդյանի մտերիմն ու որսակիցը:

Այնպես է պատահում, որ Հայոց արքան հանուն ազատատենչ ձգտումների՝ դրժում է տված խոստումները, ինչի համար Կյուրոսը նրան դատում է: Այդ դրվագը, որ երկու պատվարժան այրերի իմաստախոսության անկրկնելի մրցահանդես է, իր «Կյուրոպեդիա» գրքում անմահացրել է Քսենոփոնը:

Երբ Կյուրոսը Տիգրանին հարցնում է, թե նա որքան կվճարի իր կնոջ ազատագրության համար՝ հայոց արքայազնը պատասխանում է.

«Ես, ո՜վ Կյուրոս, իմ անձը գլխովին կտամ, որպեսզի իմ կինը երբեք ծառա չլինի»:

Կյուրոսը աշխարհին հայտնի է իր մեծագործություններով, այս անգամ ևս նա մնում է իր բարձունքին՝ առանց վճարի թե հայոց թագուհուն է ազատ արձակում, թե մյուս գերիներին, այդ թվում՝ Տիգրանի երիտասարդ կնոջը և բոլորին հրավիրում է արքայական խնջույքի:

Տունդարձի ճանապարհին բոլորը խոսում ու դրվատում են Աքեմենյան հզոր արքայի խոսքերն ու վեհ արարքները:

Տիգրանը հարցնում է իր տիկնոջը. «Իսկ քեզ, ո՜վ Արմենուհի, թվո՞ւմ է նույնպես, որ Կյուրոսը գեղեցիկ է»:

«Վկա է աստված, որ ես նրան չէի նայում»,-պատասխանում է Արմենուհին ըստ Խորենացու՝ Զարուհին﴿:

«Հապա ո՞ւմ էիր նայում»:

Կինը պատասխանում է.

«Վկա է Արամազդը, ես նրան էի նայում, ով ասաց, թե իր անձը գլխովին կտա, որպեսզի ծառա չդառնամ»:

Այս պատմությունը հեռագնա խորհուրդ ունի՝ այսպիսի իմաստուն ու հավատարիմ հայուհիների համար են հայ տղամարդիկ իրենց անձը նվիրաբերել:

Երկրորդը հավերժական իրողություն է՝ միմյանց կարողանում են գնահատել հավասար մեծությունները:

 

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

4.03.2015թ.

 

Input your search keywords and press Enter.