Ժաննա Բարսեղյանը Ստրասբուգի քաղաքապետ

Ֆրանսիական Սրտասբուրգի քաղաքապետ է ընտրվել Ֆրանսիայի կանաչների կուսակցության ներկայացուցիչ, հայուհի Ժանն Բարսեղյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժանն Բարսեղյանը Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի ծոռնուհին է։

Բարսեղյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 6-ին Սյուրեն քաղաքում, մայրը՝ բրետոնացի իրավաբան է, հայրը՝ հայ փաստաբան։

1998 թ-ից Փարիզում, Մյունստերում և Բեռլինում ուսանել է ֆրանս-գերմանական իրավագիտության ֆակուլտետներում։

2010 թ-ին արյան կանչով Ժանն Բարսեղյանը որոշել է վերմիավորվել իր հայկական արմատները։ Նա նախաձեռնել է Հայաստանի հետ համագործակցության մի շարք ծրագրեր կայուն զբոսաշրջության, թափոնների վերամշակման և սոցիալ-մշակութային փոխանակումների ոլորտներում։

Ստրասբուրգում Ժաննը ստեղծել է Պարույր Սևակի անունը կրող «Սևակ» ասոցիացիան, որտեղ էլ աշխատանքային 2 տարվա ընթացքում սովորել է հայոց լեզու և ծանոթացել մշակույթին։

Input your search keywords and press Enter.