Վանա լճում հայտնաբերվել են 3000-ամյա ամրոցի ավերակներ

Արևմտյան Հայաստանում գտնվող Վանա լճում հայտնաբերվել են Վանի Արարատյան թագավորության շրջանի ամրոցի ավերակներ:

Ամրոցի ավերակները գտնվել են ավելի քան 10 մետր խորության վրա։ Ըստ մասնագետների՝ ամրոցը կառուցվել է մոտ 3000 տարի առաջ։

Ըստ ամենայնի, այն կառուցվել է Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանում, սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Մասնագետները նշում են՝ բացի այն, որ լիճն իր մեջ բազմաթիվ առեղծվածներ է թաքցում, կարող է գրավել նաև դայվինգի սիրահարներին և հնագետներին:

Ինչպես ընդգծել են հայկական իշխանությունները (Արևմտեան Հայաստանի), Արևմտեան Հայաստանի հնագույն ժառանգության ուսումնասիրումը չափազանց կարևոր է երկրի պատմության համատեքստում։

Հիշեցնենք, որ 1920 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանը, Դաշնակիցների Գերագույն Խորհրդի կողմից ճանաչվել է որպես անկախ Պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ միասին որոշվել են  ԱՄՆի Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից, սակայն ՄԱԿը չի ճանաչել պետությունը Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:

Input your search keywords and press Enter.