Ադրբեջանի ՊՆ Շտաբի Պետն առաջարկել է ապրիլյան պատերազմի զոհերին գիշերային ժամերին հուղարկավորել

Voskanapat.info-ն ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանի տված կորուստների ու վիրավորների մասին հետաքրքիր նամակ է հրապարակել, որն Ադրբեջանի Զինված Ուժերի շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը 2016-ի ապրիլի 28-ին ուղարկել է Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զ.Հասանովին: Նամակում մասնավորապես նշվում է.

«Հարգելի պարոն նախարար,

Զեկուցում եմ, որ ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են 558 զոհված և 1293 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: 558 զոհված զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել:

Զոհված զինծառայողներից 205-ը հանդիսանում են ՊՆ Հատուկ Նշանակության ուժերի զինծառայողներ: Նրանցից 98-ը զոհվել են Թալիշ-Աղդարա (Մարտակերտ), 32-ը` Ֆիզուլի-Ջեբրայիլ, իսկ 75-ը` կենտրոնական ուղղություններով իրականացված հարձակողական մարտական գործողությունների ժամանակ:

ԱՀ բնակչության շրջանում Զինված Ուժերի հանդեպ բացասական քննադատությունները, անձնակազմի բարոյահոգեբանական ոգու հետագա անկումը և անձնակազմի խուճապային տրամադրությունները վերացնելու նպատակով առաջարկում եմ.

 

  1. ԱՀ ԶՈւ-ի զոհված զինծառայողների դիակների հանձնումը չիրականացնել միաժամանակ (շաբաթական մոտ 60 դիակ)

 

  1. Զոհված զինծառայղների մի մասի հուղարկավորության արարողությունները ծնողների հետ համաձայնեցնելով իրականացնել գիշերային ժամերին՝ վերահսկողության ներքո:

 

  1. Զոհվածների ընտանիքներին ՊՆ հիմնադրամից հատկացնել 5000 մանաթ:

 

Ադրբեջանի ԶՈՒ Գերագույն Շտաբի Պետ, Ադրբեջանի Պաշտպանության Նախարարի Առաջին տեղակալ, գեներալ-գնադպետ Նաջմեդին Սադիկով»:

Input your search keywords and press Enter.