Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները Սոչիում հանդիպել էին Սիրիայի ապագան քննարկելու

Չորեքշաբթի օրը Սոչում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալել էր Ռեջեփ Թայիբ Էրդողանին և Հասան Ռոհանին: Հաղորդում է Sputnik-ը:
Մոսկվան, Թեհրանը և Անկարան վստահ են, որ ԴԱԵՇ-ի օրերը հաշված են և օրակարգի գլխավոր հարցը կոնֆլիտի վերջնական քաղաքական կարգավորումն էր:
Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավորների՝  Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպման օրակարգն էր ճգնաժամի կարգավորման շուրջ Աստանաում անցկացված խաղաղության բանակցությունները:
Եռակողմ հանդիպումից հետո, Պուտինը առանձին հանդիպում ունեցավ նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Նշենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերին, նա արդեն հանդիպել էր թուրք գործընկերոջ հետ նույն քաղաքում:
Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նաաագահները Սոչիում հանդիպել են քննարկելու Սիրիայի ապագան:
Չորեքշաբթի, նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալել էր Էրդողանըին և Հասան Ռոհանիին Ռուսաստանի Սոչի քաղաքում:

«Քաղաքական հաղթանակ, բարեկամություն և ճանաչում». Այս երեք նախագահներից ո՞րն ինչ է անկնկալում Սոչիից
Ռուսաստանի Կառավարությանն առընթեր Ֆինանսական Համալսարանի քաղաքագիտության բաժնի պրոֆեսոր-դոցենտ Գևորգ Միրզայանը վարկած է առաջ քաշում, թե նախագահները Սոչիի ջերմ մթնոլորտում ինչի շուրջ էին փորձում բանակցել:
«Ռուսաստանի դիրքորոշումն ակնհայտ է. Վլադիմիր Պուտինը կողմ է Սիրիայում Ռուսաստանի հաղթանակին: Եվ խոսքը ԴԱԵՇ-ի հանդեպ կրած ռազմական հաղթանակի մասին չէ (որը կարող էր կանխվել Ամերիկայի անհավանական ներխուժմամբ), այլ քաղաքական հաղթանակի մասին է: Ռուսաստանը պետք է շուտափույթ քաղաքական զիջման հասնի Սիրիական խմբավորումների հետ (և նրանց կողմնակիցների), որպեսզի կարողանա ձեռք բերել այնպիսի պետության կարգավիճակ, որը կարող է ոչ միայն ահաբեկիչների վերջը տալ, այլև հանդես գալ որպես արդյունավետ և անկողմնակալ միջնորդ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում: Այլ կերպ ասած, այն կարգավիճակը, որը մինչև վերջերս յուրացվել է ԱՄՆ կողմից»,- գրել է նա «ՌԻԱ Նովոստի»-ի իր սյունակում:

 

Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, որ «գնում է բարեկամության համար»:
Նա Մոսկվայի աջակցության կարիքն ունի ոչ միայն Սիրիայի հարցով, այլև ողջ աշխարհում:
Համաձայն Արևելագիտական կենտրոնի ղեկավար, միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ավատկովի՝ Թուրքիայի հարաբերությունները  ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում անկում են ապրում, ըստ այդմ՝ թուրք ղեկավարները գալիս են նաև իրենց անվտանգության համար:
Ուստի Էրդողանը շահագրգռված է Մոսկվայի հետ հարաբերությունների համակողմանի բարելավմամբ. զենքի վաճառքի ոլորտում, միջուկային և ատոմային համագործակցության ոլորտում (Ակկույու ատոմակայանը) և Սիրիայում, որտեղ նա ձգտում է թուլացնել քրդերին:

 

Իրանի նահագահ Ռոհանին գալիս է ճանաչման համար:
Թեհրանը վստահ է (և ոչ առանց պատճառի), որ Սիրիայի պատերազմի գլխավոր թիրախը, որը սանձազերծվում է Արևմուտքի և Պարսից Ծոցի կողմից,  Սիրիային Իրանի ազդեցության ոլորտից հանելն է: Այժմ, երբ Թեհրանը հաղթել է, չի ուզում որևէ զիջումների գնալ պարտված կողմերից որևէ մեկի հետ, բացառությամբ՝ Թուրքիայի, ով, այնուամենայնիվ, պարտվողներից չէ:

Երեքշաբթի օրը, Իրանի նախագահը հայտնեց Իրաքում և Սիրիայում ԴԱԵՇ-ի պարտության մասին: Նա ընդգծեց, որ որոշ ահաբեկիչներ դեռ կարող են ինչ-որ գործողություններ հրահրել, բայց կազմակերպության արմատներն ու բազաները ոչնչացված են:

Իրանի Հեղափոխական Գվարդիայի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Քասիմ Սուլեյմանին նույնպես հայտարարեց իսլամական խմբավորման պարտության մասին:Հենց դրա համար է, որ Իրանի ղեկավարը նշեց՝ գնում է Ռուսաստան քննարկելու Սիրիայի ապագան և տարածաշրջանի կարգավիճակը ԴԱԵՇ-ի ոչնչացումից հետո:

 

Եռակողմ բանակցությունների ղեկավարը Սոչում հանդիպեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին, ով ժամանել էր Սոչի՝ չհայտարարված այցելությամբ:

Մեկնաբանելով հանդիպումների արդյունքները՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց, որ հարկավոր էր «նախապես հիմքեր ստեղծել պայմանավորվածությունների համար»: Պայմանավորվածություններ, որոնց կարող են  հասնել Սոչիում, պետք է «վստահ լինեն», որ «կենսունակ են» և «օդում կախված չեն»:

Ասադը Պուտինի հետ հանդիպման ընթացքում զգույշ էր ԴԱԵՇ-ի պարտության հարցով՝ նշելով, որ «Սիրիայի ժողովուրդը շատ դժվար փորձությունների միջով է անցնում, և աստիճանաբար հասնում են ահաբեկիչների վերջնական և անխուսափելի ջախջախմանը»:
Նա հույս հայտնեց, որ ահաբեկչության դեմ պայքարը կավարտվի շատ մոտ ապագայում:

Սիրիայի ղեկավարի հետ հանդիպմանը հաջորդեց Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցները Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի ղեկավարների հետ. այս զրոյւցները բազմաթիվ վերլուծաբանների բերում են այն կարծիքին, որ Սիրիայում բռնկված հակամարտությունը վերջապես կարող է ավարտվել:

Սոչիում եռակողմ հանդիպմանը զուգահեռ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը հյուրընկալել էր Սիրիայի կառավարության ընդդիմադիրներին՝ որոշելու Ժնևում կայանալիք խաղաղ բանակցությունների հերթական փուլը (պլանավորված է նոյեմբերի 28-ին): Այս բանակցությունները, ինչևէ, կընթանան առանց Սիրիայի ընդդիմության բանակցական պատվիրակության նախագահ Ռիյադ Հիջաբի, ով երկուշաբթի օրը հրաժարական է տվել:

Սպասվում է, որ ՄԱԿ-ի Սիրիայի հատուկ ներկայացուցիչ՝ Ստաֆֆան դե Միստուրան և Ռուսաստանի նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Լավրենտիևը մասնակցեն խորհրդակցություններին:

Input your search keywords and press Enter.