Արդյո՞ք կհաջողվի Իրանին հաշտեցնել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ

Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի Regnum-ում հրապարակված հոդվածը՝ կապված Սոչիի գագաթնաժողովի արդյունքների և Մերձավոր Արևելքում սպասվող զարգացումների հետ:

«Պոետն ասում է, որ «շատ բաներ հեռվից են լավ երևում»: Իսկ պատմաբանները կարծում են, որ այս կամ այն իրադարձության կարևությունը հնարավոր է պարզել և գնահատել միայն որոշ ժամանակ անց: Բայց կան իրադարձություններ, որոնք ի սկզբանե մտնում են պատմության շարքերը: Վստահաբար կարելի է այդպիսիներից համարել Սոչիում կայացած գագաթնաժողովը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ:

Մեկ տարի առաջ այս երեք պետությունները ստանձնեցին Սիրիայում զինադադարի երաշխավորի դերը: Այսօր, ինչպես շեշտեց Պուտինը, «Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել Սիրիայի մասնատումը, հնավարոր եղավ կանխարգելել միջազգային ահաբեկիչների կողմից այդ երկրի գրավումը և հումանիտար աղետը»:

«Վստահաբար կարելի է նշել, որ մենք մոտեցել ենք նոր փուլի, որը ճանապարհ է հարթում իրական քաղաքական գործընթաց սկսել կարգավորման համար»:

Встреча с Президентом Ирана Хасаном Рухани

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ «նախագահ Պուտինը նախաձեռնել է հագեցած դիվանագիտական մարաթոն և կարելի է ասել այն, իհարկե, ցանկացած պարագայում կշարունակվի»: «Մարաթոնին ակտիվ մասնակցություն են սկսել ցուցաբերել Թեհրանն ու Անկարան»:

Ռոհանին Սոչիի գագաթնաժողովից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսային բանակցություններ է վարել և հայտարարել. «Սոչիում կայացած Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը ճիշտ ժամանակին է տեղի ունեցել, և այն ճիշտ քայլ էր»,- նաև ընդգծել է,- «Իրանը Սիրիայի ժողովրդի և կառավարության կողքին կլինի ահաբեկչության դեմ պայքարում և պատրաստ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել Սիրիայի վերականգնման հարցում»:

Էրդողանն ավելի հեռուն է գնացել: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը, նա ցանկություն է հայտնել «եռակողմ հանդիպումներ կամզակերպել ամեն 15 օրը կամ ամիսը մեկ անգամ»:

Սոչիի գագաթնաժողովից հետո Էրդողանի հետ հեռաոոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հայտնի է, որ Վաշինգտոնն աջակցում է Սիրիայում քրդական դեմոկրատական միություն և նրա զինված թևի՝ «Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանությանը» (YPG) ԻՊ- ի դեմ պայքարում:

Իհարկե, սա Անկարայի սրտով չէր: Բայց հիմա էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարում է՝ Թրամփը Էրդողանին հայտնել է, որ «հրաման է արձակել դադարեցնել ամերիկյան զինամթերքի մատակարարումը Սիրիայի քրդերին»:

Ինչու ոչ, չէ՞ որ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարն արդեն հաղթանակով է ավարտել, այլևս հարկ չկա զինել Սիրիայի քրդերին:

Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան կապ չի հաստատում Սիրիայի իշխանությունների հետ, բայց բաց է հնարավոր քաղաքական քննարկումների»:

Սա տանում  է այն մտքին, որ Անկարան պատրաստ է երկխոսության դուրս գալ Դամասկոսի հետ Սիրիայի հիմնախնդրի կարգավորման շուրջ, ինչպես նաև երկրում բնակվող քրդերի կարգավիճակի հստակեցման մասով:

Բացի այդ՝ Թուրքիայի նախագահը հեռախոսային բանակցություներ է վարել Սաուդյան Արաբիայի թագավորի՝ Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի հետ, որի շրջանակներում քննարկվել է Սիրիայիում տիրող իրավիճակի հարցը:

Հայտարարություն է տարածվել, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անգլիա է մեկնել, որտեղ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկելու է ռուս-թուրք-իրանական գագաթնաժողովի արդյուքները:

Ամերիկյան The Huffington Post-ը գրում է. «Սաուդյան Արաբիան, Ռուսաստանի համաձայնաթյամբ, ընդունել է  սիրիական ընդդիմության 1400 ներկայացուցիչների,  որպեսզի ստեղծի միացյալ պատվիրակություն, որը կկարողանա մասնակցել Ժնևյան բանակցություններին, որոնց նպատակը սիրիական ողբերգության հանգուցալուծումն է»:

Սիրիայից հետո հերթը հասավ Լիբանանին: Տեղից շարժվեց Ֆրասիան. նախագահ Էմմանուել Մակրոնը, իր գործողությունները համաձայնեցնելով ԱՄՆ-ի և Եգիպտոսի հետ, բանակցություններ է սկսել լիբանանյան ճգնաժամի ուղղությամբ և ուղերձներ հղել Իրանին և Սաուդյան Արաբիային:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը ևս հայտարարություն է արել՝ նախազգուշացնելով տարածաշրջանում նոր «հրաբուխի» հնարավորության մասին, Լիբանանում գործեղ «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև զինված առճակատման հետ կապված:

Միևնույն ժամանակ, թվում է՝ այս ուղղությամբ որոշակի հստակություն կա, ինչը վկայում է Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ Գալի Այզենկոտի վերջին հայտարարությունը, որ իսրայելցիները մտադիր չեն կռվել Լիբանանում:

«Хезболла». Бейрут

Ուստի այս կոնտեքստում չի կարելի բացառել, որ իրադարձությունների այսպիսի բարեհաջող ելքը հանգեցնեն Իսրայելի և Իրանի երկխոսությանը:

Այնպես որ, Սոչիի գագաթնաժողովից հետո տարածաշրջանում իրավիճակի կայունացման նոր հնարավորություններ են բացվում: Բայց կարևոր որոշումները դեռ առջևում են:

Մերձավորարևելյան հավասարակշռությունը դեռևս շատ անհայտ կողմեր ունի, իսկ լուծումը կախված է՝ արդյոք հնարավոր կլինի այդ միտումներն ամրապնդել տարածաշրջանային և միջազգային բանակցությունների ընթացքում»:

https://regnum.ru/news/polit/2350030.html

 

Input your search keywords and press Enter.