Ալեքսանդրապոլի պայմանագիր. Հիշելով մոռացվածը

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ռուբեն Գրձելյանի հոդվածը՝ նվիրված Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրին :

 Հայաստանում քչերն են ցանկանում հիշել 1920թ. Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Պայմանագիրը, որով դադարում էր Հայ-թուրքական պատերազմը, ստորագրվել է դեռևս չճանաչված քեմալական Թուրքիայի կառավարության և արդեն Առաջին Հանրապետության պարտականություններն իրենց վրայից թոթափած դաշնակցական կառավարության կողմից:

Վերճերն ուղղված Հայաստանի կողմից այդպես էլ ուժի մեջ չմտած այս պայմանագրի ստորագրմանը՝ հանգեցրին նրան, որ պայմանագրի մասին նախընտրում են լռել, քան խոսել: Չէ՞ որ այս պայամանագրով հայերը, եթե անգամ օրինականորեն չհանձնեցին Կարսը և Սուրմալուն, ապա ճանաչեցին որպես թուրքական տարածքներ, և ըստ էության, Հայաստանը սահմանափակվեց Անկարայի կողմից:

Պայմանագրի քննադատներն այս 97-ամյա գործողությունը համարում են ազգային խայտառակություն: Նրա կողմնակիցները (հիմնականում դաշնակցականները) պնդում են, որ այն ստորագրվել է համոզմամբ, որ Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը չի ճանաչի և վերանայում կպահանջի:

Այդ դեպքում ինչի՞ այն կնքել, երբ դու արդեն բոլշևիկյան կառավարության հետ համաձայնագիր ես ստորագրել Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ և գրեթե իշխանություն չունես, իսկ մեկ օր անց Կարմիր բանակը գրավում է Երևանը: Որպեսզի ձեզ վրա՞ վերցնեք մեղքը բոլշևիկների հետ հետագայում Ալեքսանդրապոլից ավելի խայտառակ Կարսի և Մոսկվայի պայմանագրերի ստորագրումը:

Հանցանքի անբավարար զգացո՞ւմ, որ 20թ.-ի գարնանը չհանձնեցիք իշխանությունը, այդպիսով թողնելով Հայաստանի տիրապետության տակ ոչ միայն Արաքսի աջակողմյան շրջանները, այլև Նախիջևանը:

Մինչ օրս այս հարցին չկա միանշանակ և բոլորին բավարարող պատասխան:

Չնայած տարբեր դիրքորոշումներ ունեցող պատմաբաններն ունեն իրենց իսկ դիրքորոշման ապացույցը: Ամեն դեպքում արժե հիշել չափերով ոչ այնքան մեծ, բայց  տեքստի բովանդակությամբ մասշտաբային այս պայմանագիրը:

2 դեկտեմբերի, 1920թ.

(Լիազորված անձինք, Հայաստանից՝ Խատիսյան, Գյուլխանդանյան և Կորգանյան, Թուրքիայից՝ Քյազիմ Կարաբեքիր փաշա, Համիդ բեյ և Սուլեյման Բեջադի բեյ)

 

  1. Պատերազմը Հայաստանի և Թուրքիայի միջև ավարտված է:

 

  1. Հայաստանի և Թուրքիայի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ Ղարա-սուն թափվում է Արաքսի մեջ մինչև Տիքնիսի հյուսիս-արևմտյան մասը, Մեծ Կեմոյից դեպի արևմուտք, Կիզիլտայից դեպի արևմուտք մինչև Մ. Աղբաբան, այնուհետև Շարուր-Նախիջևանի և Շահթախտի շրջաններով, որոնք գտնվում են Կակիդաղ… Կամասու լեռ… Ղուրդ-Ղուլաղ գյուղ, Սաատ լեռ… Սարայբուլաղ… Արարատ կայարան գծից հարավ մինչև Արաքս գետի այնտեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում է Արաքսի մեջ:

Նախիջևանի, Շարուրի և Շահթախտի շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի։ Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ:

 

  1. 2-րդ հոդվածում մատնանշված նախկին և ներկա սահմանների միջև ընկած շրջաններում, այսինքն՝ ներկա պայմանագրով Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի, պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի… կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե կատարել այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը ցանկանա այդպիսին կատարել:

 

  1. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ… այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում:

 

  1. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երևանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով։ Իր կողմից Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի Հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով:
  2. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են Համաշխարհային պատերազմի ընթացքում և թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ և նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին։ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում:

 

  1. Հենվելով մարդկության սկզբունքների վրա… Թուրքիայի կառավարությունը… հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից, պատերազմ, որ նա ստիպված էր ձեռնարկել Հայաստանի դեմ։ Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև Համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից:

 

  1. Թուրքիայի կառավարությունը հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն և աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը՝ նրա հեղինակության զարգացման և ամրապնդման գործում:

 

  1. Երևանի կառավարությունը համաձայնում է Սևրի պայմանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել և հայտարարել անվավեր։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է Եվրոպայից ու Ամերիկայից հետ կանչել իր պատվիրակություններին, որոնց Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների քաղաքական կենտրոնը դարձրել է իր մեքենայությունների գործիքը։ Նրանք լիակատար անկեղծությամբ պարտավորվում են նաև վերացնել այն բոլոր թյուրիմացությունները, որ կարող են ծագել երկու երկրների միջև։ Որպես հաշտ ապրելու իր ցանկության և Թուրքիայի հարևանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, ովքեր հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ՝ երկու երկրների միջև խաղաղությունը խախտելու նպատակով:

 

  1. Հայաստանի կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքները հանրապետության տարածքում և մուսուլմանական բնակչության կրոնական ու մշակութային զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաև ոչնչով չարգելակել այդ հասարակությունների կազմակերպումը, մուֆտիների անմիջական ընտրությունների իրավունքը, որոնց հաստատելու է գլխավոր մուֆտին, որին ընտրում են տեղական մուֆտիները և Թուրքիայի… կառավարության շեյխուլ-իսլամը:

 

  1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ և հրաժարվում ինչպես ծովից, այնպես էլ որևէ ուրիշ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է հրաժարվել տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերմամբ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան և հետ են դառնում։ Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է Շարուր-Նախիջևան-Շահթախտ-Ջուլֆայի վրայով Հայաստանին ազատ տրանզիտ տրամադրել դեպի Պարսկաստան և Մեքքա։ Նկատի ունենալով, որ Թուրքիան հարկադրված է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինտրիգների ու մեքենայությունների դեմ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կենսական գոյության դեմ, վերջինը իրավունք կունենա մինչև ընդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխախտելով ազատ երթևեկությունը, վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհները՝ 4-րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծումն արգելակելու համար։ Երկու կողմերը պետք է արգելակեն Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ներկայացուցիչների մուտքը:

 

  1. Թուրքիայի կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի… տերիտորիայում:

 

  1. Հայաստանի կառավարությունն անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել և առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես և այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի:

 

  1. Ներկա պայմանագիրը ստորագրելու պահից պայմանավորվող կողմերի միջև վերականգնվում են առևտրական հարաբերությունները, և երկու կողմերն իրենց դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկում են երկու երկրների մայրաքաղաքներն ու այլ քաղաքները:

 

  1. Սույն պայմանագրի տորագրման պահից սկսած կողմերի միջև հաստատվում են առևտրային հարաբերություններ, և երկու կողմերը կարող են իրենց դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկել երկու երկրների մայրաքաղաքներ:

https://regnum.ru/news/polit/2352846.html
Կը հիշեցնենք, թէ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհուրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմիէ ընդունուած «Թուրքահայաստանի մասին» (Արևմտեան Հայաստան) Դեկրետով ճանչցուած է Թուրքահայաստանի (Արևմտեան Հայաստան) հայութեան ազատ ինքնայ որոշման իրաւունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախութեան: Իսկ 1920թ. հունուարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերութիւններու Գերագոյն Խորհուրդը դե ֆակտո (de facto) եւ 1920թ. Մայիսի 11-ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչցուեցաւ այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որու սահմանները Թուրքիոյ հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծած է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:

Պարտադիր է նշել, որ Արեւմտեան Հայաստան Պետութիւնը ՄԱԿ-ի կողմէ չի ճանչցուած՝ Թուրքիոյ կողմէ  ձեռբակալուած ըլլալու պատճառով:

Կը հիշեցնենք, թէ 1894-էն միչեւ 1923թ. Արեւմտեան Հայաստանի գրաուած տարածքներուն մէջ թուրքական երեք կառաւարութեան կողմէ բնիկ հայ ժողովուրդը ենթարկուած է Ցեղասպանութեան:

 

Input your search keywords and press Enter.