Ինչո՞ւ է Էրդողանը կրկին հիշել Հայաստանը

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը:

 Անկարան Հայաստանի հետ փոխհարաբերվելու ռազմավարաույթուն է մշակում:

Реджеп Эрдоган

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ֆորումի ժամանակ հայտարարել է, որ «հայկական սփյուռքի ճնշման տակ պաշտոնական Երևանը համառորեն փակ է պահում Թուրքիայի հետ բարեկամանալու դռները»: Նրա խոսքով՝ «Արդյուքում՝ Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային տրանսպորտային, առևտրական և էներգետիկ նախագծերից, և այդպես մեկուսացված էլ շարունակելու է մնալ,- հավելելով,- ի տարբերություն Հայստանի, Վրաստանը կամուրջ է դարձել Թուրքիայի և Արևմուտքի միջև, մի կողմից և՛ Կովկասյան տարածաշրջանի, և՛ Միջին Ասիայի, մյուս կողմից… այս երկու օրինակները շատ ներկայանալի են. ով մեզ հետ ընկերանում է, շահում է, ով չարությամբ է լցված, կորցնում է»:

Բայց ինչո՞ւ է որոշել Էրդողանը հիշել Հայաստանը: Թուրքական Hürriyet-ի կարծիքով մի քանի պատճառ կա: Առաջինը՝ Թուրքիայի և իր արևմտյան գործընկերների հետ դժվար հարաբերություններ են ձևավորվել: Արևմուտքը բացեիբաց մեղադրում է նախագահին երկրում ավտորիտար ռեժիմի հաստատման ձգտումների համար, որով հաշվի չի նստում եվրոպական ժողովրդավարական արժեքների հետ: «Շնորհիվ այն բանի, որ Թուրքիան նախկինում էլ էր կորցնում վստահությունը իր համախոհների աչքերում կամ տարածաշրջանում հարևանների շրջանում, նրան, ճիշտն ասած, գրեթե չի հետաքրքրում այն փաստը, որ Հայաստանը նույնպես մտնում էր այդ հարևանների մեջ,- գրում է Hürriyet-ը,- արդյունքում՝ Հարավային Կովկասում իրապես կարևոր տարածաշրջանային խաղացող դառնալու համար նրա շանսերը վայրկյանական հօդս ցնդեցին»: Միաժամանակ Թուրքիան չգիտես ինչու վստահ է, որ Արևմուտքի և Մերձավոր Արևելքի հետ գոյություն ունեցող արտաքին քաղաքական բարդագույն խնդիրներից կարող է առաջ անցնել՝ վավերացնելով 2009 թ. հոկտեմբերին Հայաստանի հետ ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները:

Դրա համար Անկարան պետք է Ադրբեջանի կապանքներից ազատվի. երկկողմ հարաբերություններ Հայաստանի հետ և Արցախյան հակամարտություն, ուղղորդելով իրադարձությունների ընթացքը զուգահեռ ուղղությամբ: Դեռ 2012թ-ի օգոստոսին Թուրքիայի նախկին Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն փորձեց նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններ Ստամբուլում, ի դեպ, դրանք անուղղակիորեն կապելով Սիրիայի բանակցություններին:

Беженцы из Армении во время геноцида

Թուրքական Star թերթի կարծիքով, այդ գաղափարը տվել էր Հիլարի Քլինթոնը: «Ես թախանձեցի հայկական կողմին Ադրբեջանին տալ գոնե մի շրջան՝ խոստանալով Իլհամ Ալիևին համոզել Հայաստանի հետ հրադադարի պայմանագիր կնքել և երկու երկրների սահմանը բացել,- վերջերս լրագրողների մոտ անկեղծացել է Դավութօղլուն,- թուրքերի և սերբերի հակամարտությունը ձգվել է հազար տարի, իսկ հայերի հետ այս խնդիրը գորյություն ունի մոտ 100 տարի: Եթե մենք Բալկաններում կարողացանք լուծել Սերբիայի, Բոսնիայի, Հերցեգովինայի հետ խնդիրները, ինչո՞ւ չենք կարող նույնը անել հայերի հետ»:

Բացի այդ, Հայաստանին ուղղված քայլը կարող է ներկայացվել որպես «ժողովրդավարացման քայլ», չէ՞ որ  Hurriyet-ի տվյալներով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում հայտարարել է՝ «2018 թվականի գարնանից Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները անվավեր է ճանաչելու»:

Երկրորդ պատճառը: Անկարայի և Երևանի պատմական համաձայնությունը կարող է դիտարկվել նաև որպես իր տարածքում բնակվող քրդական ծագում ունեցող քաղաքացիների հետ հարաբերությունների բարելավման փորձ: Թուրք վերլուծաբանները վաղուց են խոստովանում, որ «քրդական հարցը պատմականորեն, այսպես թե այնպես, կապված է այն խնդիրենրի հետ, որոնց նախկինում բախվել է հայ հասարակությունը և ուղղափառ սիրիացիները, որ բնակվում են երկրի հարավարևմուտքում»:

Եթե նման բան տեղի չունենա, ինչպես գնահատում են թուրք վերլուծաբանները, ապագայում Անկարան չի կարողանա երկխոսել Հայաստանի հետ Ցյուրիխյան արձանագրությունների շուրջ:

Այդպիսով, ըստ էության, Թուրքիան ռազմավարություն է մշակում Հայաստանի հետ փոխհարաբերվելու համար: Ո՞րն է այս հարցում գլխավորը: Նախ և առաջ, Հայասատնի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը կարող է ոչ միայն փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Անդրկովկասում, այլև Անկարայի համար դեպի Եվրոպա ճանապարհ հարթել: Հետագայում դա կնպաստի Թուրքիայի տնտեսական և քաղաքական ազդեցության ավելացմանը Հարավային Կովկասում՝ դաշնակցելով ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հետ: Հայաստանը կարող է ներառվել տարածաշրջանային տրանսպորտա-կոմունիկացիոն ծրագրերի մեջ: Թուրքիայի միջոցով Հայաստանի համար ցամաքային ճանապարհ կբացվի դեպի Եվրոպական շուկա, ինչը կնվազեցնի բեռնափոխադրումների արժեքները: Իսկ դա նշանակում է, որ հայկական որոշ ապրանքատեսակներ կարող են մրցունակ դառնալ: Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացումը վերջ կտա Ադրբեջանի մոնոպոլիային Թուրքիայի հետ Հարավային Կովկասում: Արցախյան հակամարտության խնդիրը կարող էր դիտարկվել Հայոց Ցեղասպանության ճանաչման ֆորմատով, միայն թուրք-հայկական հարաբերություններ առանց Ադրբեջանի միջամտության, ինչը նախատեսված է Ցյուրիխյան արձանագրություններով: Վաղ թե ուշ, Թուրքիան ստիպված է լինելու իրական գնահատական տալ XX դարասկզբին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններին: Օսմանյան նամակագրության տվյալներով՝ 1914թ. կայսրության տարածքում ապրում էր մոտավորապես 13 մլն մարդ, որոնցից 4 մլն հայեր (բնակչության 31%-ը), բացի այդ՝ Արևմտյան Հայաստանում 1,2 մինչև 3 մլն (37%-75%), Կիլիկիայում՝ 400.000 (ավելի քան 50%-ը), Ստամբուլում 150.000 (20%-ը բնակչության):  Իսկ 1918թ. Արևմտյան Հայաստանում բնակվում էր 150-200.000 մարդ: Այսօր ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ:

Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների մեջ գտվող Ադրբեջանում, «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով, ԽՍՀՄ փլուզումից հետո և արցախյան հակամարտության զարգացմամբ, ընդհանրապես հայեր չմնացին, իսկ ովքեր, որ մնացել են, գտնվում են գրեթե մարգինալ վիճակում:

Президент Турции Реджеп Эрдоган

Թուրք-հայկական և թուրք-ադրբեջանական բոլոր հարցերը խորը վերլուծության կարիք ունեն: Բայց ինչ պատճառներ էլ, որ լինեն Օսմանյան Կայսրության սոսկալի իրադարձությունների հիմքում, կապված էթնիկ զտումների հետ, իսկ հետո խորհրդային և հետ-խորհրդային Ադրբեջանում, երկու թուրքական պետությունները «լուծեցին» հայկական հարցը: Նաև նկատենք, որ հայ-թուրքական հաշտեցումը, դա Վաշինգտոնի, Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների ամբողոջություն է: Եվ այստեղ խիստ կարևոր դերակատարություն է ստանում Իրանը, ով Ռուսաստանի և Թուրքիայի հետ Սիրիայի հարցով կոալիցիայի մեջ է: Հիմա մնում է սպասել՝ երբ Անկարան «կգիտակցի» և գոնե չնչին երկխոսություն կսկսի Երևանի հետ:

https://regnum.ru/news/polit/2353125.html
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) եւ 1920թ. Մայիսի 11-ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure)  ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու է պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Input your search keywords and press Enter.