Էրդողանը կոչ է անում վերանայել Լոզանի պայմանագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Հունաստան մեկնելուց ժամեր առաջ հունական Skai  հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Լոզանի հաշտության պայմանագիրը թարմացման կարիք ունի:

 

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն արդեն խոսել է Էրդողանի ելույթից բխող «լուրջ վտանգների» մասին: Լոզանի պայմանագիրը, ի թիվս այլ հարցերի, որոշում է երկու երկրների սահմանները և Էգեյան ծովի կղզիներում Հունաստանի իրավունքները:

«Երբ խոսում եմ թարմացման մասին, նշանակում է կարող ենք ամեն ինչ քննարկել ալֆայից մինչև օմեգա: Հնարավոր է՝ Հունաստանը որոշ հարցերի հստակ կանխատեսումներից գրգռվի, բայց մենք կարող ենք նստել և քննարկել»,- ասել է Էրդողանը: Նա հստակեցրել է, որ քննարկումը, որն ուզում է անցկացնել, չի վերաբերվելու միայն Հունաստանին, այլ վերաբերվելու է ողջ տարածաշրջանին:

Լոզանի պայմանագրով է սահմանվել նաև Թուրքիայի, Իրաքի և Սիրայի միջև ընկած սահմանները:

 

Թուրքիայի նախագահը չի բացատրել, թե ինչ փոփոխություններ է ուզում մտցնել, բայց ասել է, որ որոշ կղզիների միջև ընկած հեռավորությունը «խնդրահարույց է»՝ ավելացնելով, որ երկու երկրների ջրային տարածքների, օդային տարածքի և մայրցամաքային խութերի հետ հարցերը կապված կարող են «հեշտությամբ» լուծվել:

Նշենք, որ Էրդողանի հայտարարությունը կտրուկ հակասում է Հունաստանի դիրքորոշմանը, որը Լոզանի 1923 թ. պայմանագիրը համարում է երկկողմ հարաբերությունների անվիճելի հիմք, և այդ դիրքորոշումը հաստատել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակօպուլոսը հայտարարել է, որ Էրողանի հարցազրույցը  «լուրջ վտանգներ և հարցեր է առաջ բերում»:

 

«Հունաստանի կառավարությունը և վարչապետն ուզում են, որ այցելությունը կամուրջների կառուցման առիթ հանդիսանա, այլ ոչ թե պատերի մոնտաժման: Լոզանի պայմանագրի հարգումը հանդիսանում է բացառիկ և անփոփոխ հիմք, որի վրա հնարավոր է կառուցել երկու երկրների համագործակցությունը: Պայմանագրի վերանայման մասին հայտարարությունները չեն նպաստում այն ջանքերին, որ տարվում են տարածաշրջանում մեր հարաբերությունների համար»,-ավում է հայտարարության մեջ, որը հղում է կատարում РИА Новости-ին:

Լոզանի հաշտության պայմանագիրը,  որ ստորագրվել է 1923թ. Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Յուգասլավիայի, մի կողմից նաև Թուրքիայի հետ: Որոշել է Թուրքիայի հետ նոր սահմանները՝ օրինականացնելով Օսմանյան Կայսրության փլուզումը:

2016թ. աշնանը Էրդողանը նաև հայտարարել է Լոզանի պայմանագրի վերանայման մասին՝ առաջ քաշելով ժամանակակից թուրքական սահմանների հարցը: Այդ ժամանակ նա քննադատել է Լոզանի պայմանագիրը՝ համարելով անարդյունավետ Թուրքիայի համար: Էրդողանի խոսքով՝ Լոզանում թուրքերը Հունաստանին Էգեյան ծովի կղզիներ են տվել, որտեղից «դեռ մեր ճիչերն են լսվում»,  որոշներում «կան մեր մզկիթներն ու սրբավայրերը»:

Հունաստանում նշել են, որ առաջին անգամ Թուրքայի կառավարության պատմության ընթացքում կասկածի տակ է առնվում Լոզանի պայմանագիրը և երկու երկրների միջև եղած սահմանները: Այդ ժամանակ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը խորհուրդ է տվել թուրք նախագահին չանցնել միջազգային իրավունքի  վտանգավոր ուղին և «ավելի ուշադիր լսել հունական կղզիներից եկող ձայները»:

 

Այցելություն Հունաստան

 

Էրդողանը դեկտեմբերի 7-8-ին  կայցելի Հունաստան: Նա մտադիր է Աթենքում բանակցել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ, ում հրավերով էլ մեկնում է Հունաստան, կհանդիպի նաև վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Ուրբաթ օրը Էրդողանը կայցելի Կոմոտինի Թրակիա՝ Հունաստանի հյուսիս, որտեղ կհանդիպի մուսուլման փոքրամասնության հետ, կայցելի մզկիթ և այնտեղ կաղոթի:

Հունաստանը փորձում էր սուր հարցերը հանել բանակցությունների օրակարգից, կենտրոնանալով դրական օրակարգի վրա, մասնավորապես, երկկողմ համագործակցության հարցերի վրա:

Ի դեպ, Թուրքայի նախագահը վերջին անգամ 65 տարի առաջ՝ 1952թ. է այցելել Հունաստան: Մինչ այդ Էրդողանը այցելել էր Հունաստան, երբ դեռ վարչապետ էր:

 

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:

 

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու է պատճառով:

 

Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

Հիմնական կանոններ.

 

Միջազգային հանրային իրավունքը որոշում է, որ երբ հավաքական համաձայնագիրը չեղյալ է հայտարարվում և փոխարինվում է մեկ այլ համաձայնագրով, այն չի տարածվում առաջինը պայմանագիրը ստորագրած այն պետության վրա, որը չի մասնակցել երկրորդ պայմանագրի ստորագրմանը: Այդ երկրի համար պայմանագիրը շարունակում է գործել: Հետևաբար Հայաստանը, որը ստորագրել Սևրի պայմանագիրը, բայց չի ստորագրել Լոզանի պայմանագիրը, կարող է օրենքով սահմանված կարոգով պահանջել Սևրի պայմանագրի դրույթների իրագործումը:

 

Երկրներ, որ ստորագրել են պայմանագրերը

 

Սևրի դաշնագիր (10.08.1920)

Լոզանի պայմանագիր  (24.07.1923)

 

—          Բրիտանիա (Հնդկաստան, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավաֆրիկյան հանրապետություն)

—          Ֆրանսիա

—          Իտալիա

—          Ճապոնիա

 

—          Հայաստան

—          Բելգիա

—          Հիջազ

—          Լեհաստան

—          Պորտուգալիա

—          Չեխոսլովակիա

 

—          Հունաստան

—          Ռումինիա

—          Սերբախորվաթասլովենական պետություն

 

—          Թուրքիա

 

 

—          Բրիտանիա (Հնդկաստան, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավաֆրիկյան հանրապետություն)

—          Ֆրանսիա

—          Իտալիա

—          Ճապոնիա

 

—          Հունաստան

—          Ռումինիա

—          Սերբախորվաթասլովենական պետություն

 

—          Թուրքիա

 

 

Input your search keywords and press Enter.