Սև Ծովի ապոկալիպսիսը. Ճշմարտություն և ֆանտազիա

Միայն 2017թ. Սև ծովում անհայտ պատճառներով 68 դելֆին է մահացել: Գիտնականները դեռևս չեն կարողանում պարզել պատճառները: սևծովյան երեք տեսակի դելֆինների մահացության հետազոտությունը պատրաստվում է իրականացնել «Ռոսնեֆտը»:

 

«Բնապահպանական հիստերիա»  է անվանել այս երևույթը ծովային գեոէկոլոգիայի մասնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Դմիտրի Ֆասչուկը:

 

Այս ապոկալիպսիսի պատճառը կարող է լինել ջրածնային սուլֆիդի մակարդակի բարձրացումը, որը մի շարք մասնագետների կարծիքով կարող է ծովի պայթյունի և անհետացման պատճառ դառնալ:

«90-ականներին եղել է նման միջադեպ: Հիստերիա բարձրացավ, որ Սև ծովը մեռնում է: Մենք գիտեինք՝ ինչ ծով է այն, ինչ կա այնտեղ, որքան է ջրի ջերմաստիճանը, աղիությունը, բայց չկարողացանք հերքել ծովի պայթյունի կամ բռնկման մասին առաջարկվող վարկածները: Ստիպված էինք 10 տարի հետազոտել»,- նշեց Ֆասչուկը:

 

Համընդհանուր խուճապի պատճառ դարձավ 1927թ. փաստաթղթերի բացահայտումը, որ Սև ծովի հատակին երկրաշարժի հետևանքով ուժեղ հրդեհներ են առաջացել: Քանի որ ծովի հատակին կան ցեխային հրաբուխներ, «սևծովյան ապոկալիպսիսի» կողմնակիցները վստահ են, որ նման կամ ավելի վատ դեպք կարող է տեղի ունենալ: Նշանակում է Սև ծովը ոչնչացման վտանգի տակ է:

 

ԶԼՄ-ներն էլ ավելի են մեծացնում խուճապը՝ սարսափեցնող վերնագրերով հոդվածներ տպագրելով: Սրանք բոլորը հորինվածքներ են, որոնք չունեն իրական հիմք: Որպեսզի ջրածնային սուլֆադը պայթի, նրա կոնցետրացիան պետք է 100 տոկոս լինի, բայց Սև ծովի ջրերում այն չի բարձրանում 13մգ/լ, նշանակում է՝ բացարձակապես աննշան է:

«Բնապահպանական այնպիսի անգրագետ մակարդակ էր, որ այդպիսի հարձակումների դեմ դժվար էր դուրս գալ,- ասաց գիտնականը 90-ականների մասին,- Նովորոսիյսկն առաջարկում էր ծովի փրկության ծրագիր՝ ջրածնային սուլֆիդը հանելով ծովի ջրերից և դրա համար ծախսելով 5 մլրդ ռուբլի: Բայց այսօր այդ նույն ծրագիրը կրկին գլուխ է բարձրացրել՝ չնայած այն հանգամանքին, որ գիտնականներն ապացուցել են Սև ծովին սպասվող ապոկալիպսիսի հետ կապված աբսուրդը և նրա փրկության համար առաջարկվող ծրագրերը: Հեռավոր 1927թ.-ին այրվում էր ոչ թե ջրածնային սուլֆիդ, այլ մեթան»:

 

Ծրագրի ներկա կողմնակիցները այս ամենը հիմնավորում են ծովի ֆաունայի՝ ձկների և դելֆինների մահացությամբ: Գիտնականը նշում է, որ այս տարի 68 դելֆին է մահացել: Միգուցե, սա ինչ-որ նոր վիրուսի հետևանք է, քանի որ դելֆինները զգում են՝ որտեղ է ծովը վերջանում, եթե ափը քարքարոտ է, նրանք «տեսնում» են, բայց միգուցե, ափը ցածր է, և նրանք շփոթում են: Նա շեշտեց, որ այս խնդրով հարկավոր է զբաղվել:

Նշենք, որ դելֆինների այս տեսակները գրանցված են ՌԴ կարմիր գրքում, բայց նրանց հստակ քանակությունը հայտնի չէ: 80-ականներից հետո մասշտաբային հետազոտություններ չեն անցկացվել:

Հիշեցնենք, որ 2016 թ. օգոստոսի 9-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը վավերացրեց «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիան՝ ստորագրված 1982 թ. դեկտեմբերի 10-ին Մոնտեգո-Բեյ քաղաքում և  1994 թ. հուլիսի  29-ի «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիայի XI մասի իրականացման վերաբերյալ համաձայնությունը:

 

 

https://regnum.ru/news/innovatio/2354841.html

Input your search keywords and press Enter.