Ինչպես Կիլիկիայի հայերը խուսանավեցին գերմանացի կայսրին, կամ Լևոն Բ-ի նվերի գաղտնիքը

Խաչակիրների Երուսաղեմ կատարած առաջին արշավանքների ժամանակ Կիլիկիայի հայերը օգնել են նրանց: Հետո այս երկուսի հարաբերությունները սրվեցին, բայց կողմերը պահպանեցին միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք և չեզոքություն:

«Սա Հայաստանն է» ֆիլմաշարի հեղինակներ Կարեն Բալայանը և Հովհաննես Հակոբյանը նախագծի հերթական սերիայում պատմում են Կիլիկիայում գերմանացի կայսր Բարբարոսայի մահվան առեղծվածային հանգամանքների և այն մասին, թե ինչպես Կիլիկիայի տիրակալը փառավորվեց:

1189թ. Կայսր Ֆրիդրիխ Բարբարոսա Ա «շիկամորուս»-ը նախաձեռնեց երրորդ Խաչակրաց արշավանքները՝ նպատակ ունենալով ոչ թե բռնագրավել Երուսաղեմը, այլ Փոքր Ասիայի որոշ տարածքներ վերադարձնել, որոնք ժամանակին պատկանել են Հռոմեական կայսրությանը:

Արշավանքները շատ բարդ էին գերմանացիների համար: Անսովոր եղանակային պայմանները, ջրի և սննդամթերքի պակասը հյուծել էր զորքին: Նույնիսկ այնքան սոսկալի էին պայմանները, որ ձիավորներն ուտում էին իրենց ձիերին:

Ֆրիդրիխը Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ-ին 3 նամակ ուղարկեց: Նշենք, որ Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։

Ֆրիդրիխը օգնություն էր խնդրում Լևոնից, հրավիրում նրան մասնակցել Խաչակրաց արշավանքներին և թույլտվություն հայցում, որ իր զորքերը կարողանան հայկական տարածքներով անցնել: Որպեսզի կարողանար ստանալ Լևոնի բարեհաճությունը, գերմանացի կայսրը նաև գրում է հայոց կաթողիկոս Ներսեսին՝ շեշտելով, որ Կիլիկիայի տիրակալի համար թագ է բերում:

Բայց Լևոն Բ-ն Ֆրիդրիխի հետ հարաբերությունների հարցում շատ զգուշավոր էր՝ հասկանալով վերջինիս քայլի դրդապատճառները: Ըստ այդմ՝ Լևոնը սուրհանդակներ ուղարկեց, որ Ֆրիդրիխին փոխանցեն հայ տիրակալի խնդրանքը՝ չհատել Կիլիկիայի սահմանները: Կայսրը չլսեց և իր զորքերը շարժեց՝ հատելով Կիլիկիայի սահմանը, զորքերը կայանելով Կալիկադնոս գետի ափին: Բայց 1190թ. հունիսի 10-ին գետը անցնելիս խորտակվեց ասպետական զրահների ծանրության պատճառով: Ֆրիդրիխի զորքն առաջ չի շարժվեց:

Մեկ տարի անց Լևոն Բ-ն և Ռիչարդ Առյուծասիրտը միասին գրավեցին Կիպրոսը և գահին նստեցրին Երուսաղեմի նախկին թագավոր Գի դե Լուսինյանին:

Անտիոքի դուքս Բոհեմունդը, մշակելով խորամանկ պլան, որոշեց վերացնել ազդեցիկ հարևանին և Լևոնին կանչեց իր մոտ: Լևոնը դավադրության մասին իմացավ իր հակառակորդի կնոջ միջոցով, ով համակրում էր Լևոնին:

Կիլիկիայի տիրակալը Բոհեմունդին հանդիպեց սահմանային ամրոցի մոտ և նրան գերեվարեց: Բոհեմունդը ստիպված էր ճանաչել ոչ միայն Լևոնի գերիշխանությունը, այլև տալ իր տարածքների մի մասը: Այդպես Լևոն Բ-ն դարձավ Մեծ:

 

https://ru.armeniasputnik.am/video/20171209/9744298/kak-kilikijskie-armyane-perekhitrili-germanskogo-imperatora-ili-tajna-podarka-levonu-ii.html

 

 

Input your search keywords and press Enter.