ԱՄՆ-ն վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Երուսաղեմին վերաբերող բանաձևի նախագծի վրա

Դեկտեմբերի 18-ին  Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի Կենտրոնակայանում, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հալեյը վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Երուսաղեմի կարգավիճակի մասով բանաձևի վրա:

Անվտանգության Խորհրդի բոլոր 14 անդամները քվեարկեցին հօգուտ բանաձևի: Բայց քանի որ ԱՄՆ-ն, ով Անվտանգության Խորհրդի մշտական անդամ է և ունի վետո դնելու իրավունք, կարողացավ բանաձևի նախագծի վրա վետո դնել և խոչընդոտել դրա ընդունումը:

Բանաձը նպատակ ուներ կանխելու Հին քաղաքի՝ Երուսաղեմի բնութագիրը կամ դեմոգրաֆիական կառուցվածքը փոխելու ցանկացած փորձ:

Նաև կոչ էր արվում բոլոր կողմերին իրենց դեսպանատները չբացել Երուսաղեմում: Քվեարկությունից առաջ և հետո շատ երկրներ՝ ներառյալ ԱՄՆ դաշնակիցներ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Քաթարը, արտահայտեցին իրենց անհամաձայնությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ պնդելով, որ Երուսաղեմը պետք է պաղեստինցիների և իսրայելցիների ընդհանուր մայրաքաղաքը լինի:

 

Պաղեստինի արձագանքը

Պաղեստինի ղեկավարությունը երկուշաբթի քննադատեց ԱՄՆ-ին՝ վետո դնելու համար՝ դա «միջազգային կոնսեսնսուսի դեմ» ուղղված քայլ համարելով:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ասեց, որ պաղեստինցիները կհասնեն նրան, որ Պաղեստինը ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնա:

«Մենք չենք ընդունի, որ ԱՄՆ-ն միջնորդի խաղաղ գործընթացին, և Ամերիկայի այս դիրքորոշման հանդեպ պետք է մի շարք միջոցառումներ կիրառվեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է հատուկ կոմիտե ձևավորվի՝ ուսումնասիրելու ՄԱԿ-ի համապատասաան բանաձևերը և առաջարկելու նորերը:

Աբասը նաև ստորագրեց 22 համաձայնագիր և միջազգային պայմանագիր՝ Պաղեստինի իրավական կարգավիճակը համաշաարհային մասշտաբով ամրապնդելու համար:

Նրա խոսնակը՝ Նաբիլ Աբու Ռուդինեյն իր պաշտոնական խոսքում շեշտեց. «ԱՄՆ-ի վետոն խախտում է միջազգային օրինական բանաձևերը և ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի բանաձևերը: Սա զավթողականության և ագրեսիայի հանդեպ կողմնակալ վերաբերմունք է: Վետոն ավելի շատ կմեկուսացնի ԱՄՆ-ին և կհրահրի միջազգային հանրությանը,- ասաց նա՝ ավելացնելով,- Մենք կշարունակենք մեր գործունեությունը ՄԱԿ-ում և մնացյալ բոլոր միջազգային կառույցներում մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության համար»:

Պաղեստինի ԱԳ նախարար  և հայրենիքից վտարված Ռիադ Մալկին իր հերթին ասեց, որ Պաղեստինի ղեկավարությունը ԱՄՆ քայլերի դեմ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա նոր բանաձև կներակայացնի:

 

Միջազգային արձագանք

Եգիպտոսի ԱԳ նախարարությունը ափսոսանք  հայտնեց նման արդյուքների կապակցությամբ: ԱԳ նախարար Աբու Ահմեդ Զեյդը նշեց, որ բանաձևն արտացոլում է միջազգային հանրության մերժողական դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությանն ուղղված Թրամփի որոշմանը:

Թրամփը, խախտելով ԱՄՆ-ի տասնամյակներ շարունակվող չեզոք քաղաքականությունը, դեկտեմբերի 6-ին հայտարարեց, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից կտեղափոխվի վիճելի սուրբ քաղաք, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք:

Հայտարարությունը ցնցեց միջազգային հանրությանը և բողոքի ալիք բարձրացրեց: Նախքան քվեարկությունը ՄԱԿ-ում Բրիտանիայի դեսպան Մեթյու Ռիկրոֆթը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան քվեարկելու է հօգուտ բանաձևի, քանի որ համամիտ է Երուսաղեմի մասսով ՄԱԿ-ի բանաձևերի հետ:

Ռիկրոֆթն ասաց, որ Բրիտանիան հավատում է, որ  վերջնական կարգավիճակի որոշման արդյունքում Երուսաղեմը լինելու է Իսրայելի և Պաղեստինի ընդհանուր մայրաքաղաքը, և Իսրայելում Բրիտանիայի դեսպանատունը մնալու է Թել-Ավիվում:

 

Արևմտյան Հայաստանի դիրքորոշումը

Երուսաղեմի կարգավիճակին վերաբերող ցանկացած հարց չի կարող լուծվել առանց հայերի:

 

 

http://www.western-armenia.eu/news/Actualite/2017/Toutes_questions_sur_Jerusalem_ne_peuvent_etre_decidees_sans_les_Armeniens-10.12.2017.pdf

 

Input your search keywords and press Enter.