Հայկական երկրորդ պետությունը տարածաշրջանում իր շահերի մասին է հայտարարել

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է  Արցախի նորանշանակ ԱԳ նախարարի հայտարարություններին և դրա շուրջ ընթացող իրադարձություններին:

«Արցախի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը իրանական հայտնի «Շարգ» թերթի վերլուծաբան Սալար Սեյֆոլդինին տվել է իր առաջին հարցազրույցը: Եվ այն մեծ արձագանք է ստացել Ադրբեջանում, հատկապես իշխանամետ փորձագետների շրջանում:

Իհարկե, հիմնական տեսակետները, որ հնչեցվել են Մայիլյանի կողմից, նախկինում էլ էին հայտնի: Հարցին, թե Արցախն ինչ հարաբերություններ ունի այլ երկրների ներկայացուցիչների հետ, Մայիլյանը պատասխանել է. «Ես որևէ հակասություն չեմ տեսնում: Մեր պետությունը հռչակվել է 1991թ. և այն, որ մենք արտաքին հարաբերություններ ունենք, դա բնական երևույթ է, այդ թվում նաև միջազգային ճանաչման համար: Մենք իրականացնում են ճանաչված պետություններին բնորոշ գործառույթներ, այդ թվում նաև աշխատում ենք բարենպաստ արտաքին պայմաններ ստեղծել անվտանգ զարգացման համար»:

Արցախի ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ «Արցախը դեռևս ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից չի ճանաչվել, բայց դա չի կարող կասկածի տակ առնել այն փաստը, որ Արցախը կարևոր ռազմաքաղաքական գործոն է հանդիսանում տարածաշրջանում»:

Արցախ

Իրականում հենց այդպես էլ կա, չէ՞ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր զբաղվում են Արցախյան հակամարտության կարգավորմամբ, անպայման այցելում են Ստեփանակերտ, թեկուզ այն պաշտոնապես չի ճանաչվել հակամարտության կողմերից մեկը:

Մայիլյանի ասածների մեջ նորությունն այլ բան է: Նա Թեհրանին առաջարկել է նախ իրեն հռչակել որպես հակամարտության կարգավորման միջնորդ, երկրորդ՝ բացել Արցախի և Իրանի սահմանները: Իրանի կողմից Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավանշիր Ահունդովի կողմից հնչած 2013 թ. դիրքորոշման գործնական իրականացումն է սա: Այն ժամանակ Բաքուն ողջունեց Թեհրանի պատրաստակամությունը արցախյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև: Հատկապես հենց Իրանն է տարածաշրջանային գլխավոր խաղացողը, որ միջնորդության դրական փորձ ունի այդ ուղղությամբ:

Բաքուն մինչև հիմա քննադատում է Մինսկի խմբի գործունեությունը, Իրանի մասնակցությունն այդ գործընթացին կարող է այս ձևաչափում խթանել բանակցային գործընթացի առաջխաղացմանը կամ նույնիսկ փոխել ձևաչափը:

Ավելին, այժմ Բաքվի զլմ-ները լցված են Իրանին ուղղված բայրացկամ մեկնաբանություններով տնտեսության և անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում Մայիլյանի՝ Թեհրանին ուղված ազդակը, առաջարկը միջնորդի դեր կատարել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, ասես լակմուսի թուղթ լինի, որն ի հայտ է բերում Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ֆորմատի իրական աշխարհաքաղաքական արդյունավետությունը:

Այն կարող է կիրառվել Բաքվի կողմից Երևանի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, կամ էլ Մոսկվան և Թեհրանը կճնշեն Բաքվին որոշ դիրքորոշումներ փոփոխելու նպատակով: Հիմա տեսնենք, թե ինչ է ցույց տալիս Արցաի ԱԳ նախարարի առաջարկած աշխարհաքաղաքական թեստը:

Այս հայտարարությանն ամենաբուռն արձագանքեց Բաքվի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն. «Մայիլյանը, որպես փորձագետ, բավական ակտիվ գործունեություն է ծավալել Եվրոպայում և Ռուսաստանում: Մեզ ոչ մի լուրջ բան հայտնի չէ Իրանի փորձագետների հետ նրա կապերի մասին: Ուստի, մենք քիչ հավանական ենք համարում, որ նա նախաձեռներ իրանական թերթին հարցազրույց տալը: Իրանական թերթը գտել է Մայիլյանին և խնդրել հարցազրույց տալ:  Իրանն Արցախն իրեն, գրեթե, հավասար է դիտարկում: 138 կմ ընդհանուր սահման Հարավային Կովկասում և այլն»:

Այսինքն՝ Բաքուն գտնում է, որ Թեհրանը մտադրություն ունի իր քաղաքականությունն ակտիվացնել տարածաշրջանում և մասնավորապես արցախյան հակամարտության շուրջ, իսկ Ստեփանակերտին օգտագործում է որպես «գործիք»:

Ահմեդօղլուն նաև ասել է. «Իրանի Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հայտարարությունը Հայաստանի պատվիրակության ընդունելության ժամանակ ուղղված էին ստատուս-քվոյի պահպանմանը: Լարիջանին Իրանի անունից հայտարարեց, որ կոնֆլիկտի սրումը չի կարող օգուտ բերել տարածաշրջանում որևէ մեկին: Մենք չենք մոռացել նաև, որ Լարիջանին Իրանում գտնվող Ադրբեջանի Խորհրդարանի խոսնակ Ասադովին չհանդիպեց:

Ընդհանրացում 1.

Կարելի է ենթադրել, որ իրանական մամուլի սոցիալ-քաղաքական միջավայրում է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի միտումը: Սխալ է այդ միտում դիտարկել, Հայաստանի միտումից տարբերվող,  որպես մի խմբի մարդկանց անձնական նախաձեռնություն: Պարզ է, որ Իրանը Ադրբեջանի հետ խնդիրներ ունի:

Ընդհանրացում 2.

Իրանի մի խմբի մարդկանց  կողմից Ադրբեջանը սպառնալիքի օբյեկտի վերածումը վտանգավոր է այսօրվա Իրանի ապագայի համար: Իրանը պոլիէթնիկ երկիր է : Իրանում նաև գիտեն, որ ադրբեջանցիներն իրենց երկրում այլևս ազգային փոքրամասնություն չեն»:

Այսպիսով՝ Բաքուն սկսում է գիտակցել, որ Արցախի Հանրապետության նոր ԱԳ նախարարը հիանալի պատրաստված է իր պարտականությունները կատարելու համար և կարող է ինքնուրույն առաջ տանել իր խաղը:

Նա իր նախաձեռնությամբ է հանդես գալիս, բայց չի հետևում Երևանին՝ դրանով իսկ վերջինիս հետ հակասություն չունենալով: Ստեփանակերտը սկսում է իրեն տարածաշրջանում դրսևորվել որպես դերակատար, որի կարծիքը պետք է հաշվի առնել»:

 

 

https://regnum.ru/news/polit/2359335.html
contact@western-armenia.eu

 

Input your search keywords and press Enter.